սուրբկիրակոսՆերկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում տասնամյակներ անց կրկին դաշնամուրի ձայն է հնչել:

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` 92 տարի անց հայկական եկեղեցում դաշնամուրի ձայն է հնչել:
Սուրբ Կիրակոսում համերգ է ունեցել կանադահայ դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանը:

Րաֆֆի Պետրոսյանին հայկական եկեղեցում ունկնդրելու են եկել Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրն ու քրդական խորհրդարանական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունից պատգամավոր Ալթան Թանը:

«Որքան ես իրավունքներ ունեմ Դիարբեքիրում, այնքան էլ իրավունքներ ունեն իմ եզդի, հայ կամ ասորի եղբայրները»,-համերգից առաջ հայտարարել է Դիարբեքիրի քաղաքապետը:

Համերգից հետո պատարագ է մատուցվել:

Նշեմ, որ հայկական եկեղեցում վերջին շրջանում զգալի վերականգնողական աշխատանքներ են արվել: Նույնությամբ պատրաստվել է նաև Սուրբ Կիրակոսի խաչը, որը ոչնչացվել էր Հայոց ցեղասպանության տարիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել