«Իրավունքը» ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից պարզեց՝ հնարավո՞ր է փոխվարչապետի պաշտոնում նշանակվի ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

Հիշեցնենք՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Փոխվարչապետի պաշտոնի համար մի քանի անուն է շրջանառվում, որոնցից մեկն էլ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն է:

Արթուր Միսակյանը հերքեց շրջանառվող լուրերը, ապա հավելեց, որ նման առաջարկ չի արվել: «Եթե անգամ արվի էլ,պրն Բաղդասարյանը չի ընդունելու, քանի որ ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս է եկել, իշխանության մաս չէ»,- ասաց ՕԵԿ մամլո խոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել