Հավատում եք, թե ոչ, բայց աշխարհում արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ կենդանի մարդկանց սխալմամբ հողարկավորել են: Եթե մինչև հիմա Դուք չէիք վախենում հայտնվել նման իրավիճակում, ապա այս հոդվածն ընթերցելուց հետո վախը կարող է ամբողջությամբ պատել Ձեզ:

10. Օկտավիա Սմիթ Հետչեր 

1800-ականների վերջերին, Կենտուկկի նահանգի Պայկվիլլ քաղաքը պատեց անհայտ մի հիվանդություն, որի պատմության մեջ ամենաողբերգական դեպքը տեղի ունեցավ Օկտավիա Սմիթ Հետչերի հետ: Այն բանից հետո, երբ նրա կրտսեր որդին` Ջեկոբը, 1891թ. հունվար ամսին մահացավ, Օկտավիան խորը դեպրոսիայի մեջ ընկավ, ինչի հետևանքով գամվեց անկողնուն: Ժամանակի ընթացքում նրա վիճակն էլ ավելի էր վատանում, և նա, ի վերջո, կոմայի մեջ ընկավ: Նույն թվականի մայիսի 2-ին Օկտավիային մահացած համարեցին:

Այդ ժամանակ զմրսումը դեռևս պրակտիկ բնույթ չէր ստացել, որի պատճառով էլ Օկտավիային շատ արագ հողարկավորեցին տեղի պանթեոնում: Նրա հողարկավորությունից ընդամենը մեկ շաբաթ անց տեղի քաղաքացիներից մի քանիսը ընկան կոմայի մեջ: Սակայն որոշ ժամանակ անց նրանք սկսեցին դուրս գալ կոմայից և արթնացան: Օկտավիայի ամուսինը սկսեց մտածել վատագույնի մասին: Նա անհանգստանում էր, որ ժամանակից շուտ է հողարկավորել կնոջը, որն ամենայն հավանականությամբ նույն հիվանդությամբ էր տառապում: Նա որոշեց դիակի հետազոտում անցկացնել, որով էլ հաստատեց իր կասկածները: Դագաղի կափարիչը ներսից խազված էր, կտորը` մասնատված, իսկ Օկտավիայի եղունգներն ամբողջովին արյունոտված էին, դեմքը` վաղից և սարսափից խեղաթյուրված: Նա մահացել էր կենդանի հողարկավորվելուց հետո միայն:

Օկտավիային վերահողարկավորեցին, և նրա ամուսինը գերեզմանի մոտ զարմանահրաշ հուշարձան կանգնեցրեց` նվիրված սիրելի կնոջը, որը մինչ այժմ կանգուն է: Հետագայում բժիշկներն առաջ քաշեցին մի ենթադրություն, որի համաձայն խորհրդավոր հիվանդությունն առաջացել է ցեցե ճանճի խայթոցից: Վերջինս աֆրիկական միջատ է, որն ունակ է հիվանդություն առաջացնելու` հայտնի որպես «քնային հիվանդություն»

9. Մինա Էլ Հոուարի 

Որպես կանոն, երբ Դուք անծանոթ մարդու հետ գնում եք առաջին ժամադրության, հաճախ եք մտածում այն մասին, թե ինչ կլինի վերջում: Եվ չնայած նրան, որ Ձեզ պատրաստում եք անսպասելի իրողությունների, ոչ ոք երբեք չէր էլ կարող ենթադրել, որ աղանդերից անմիջապես հետո իրեն կենդանի կհողարկավորեն: Հենց այդպիսի սարսափելի պատմություն տեղի ունեցավ 2014թ. մայիսին: 25-ամյա ֆրանսուհի Մինա Էլ Հոուարին համացանցով մի քանի ամիս շփվում էր իր երկրպագուի հետ, նախքան կորոշեր մեկնել Մարոկկո` նրա հետ հանդիպման առաջին իրական ժամադրությանը: Մայիսի 19-ին նա ժամանեց Մարոկկոյի Ֆեսե հյուրանոց, որպեսզի հանդիպի երազանքների ամուսնու հոտ:

Մինան հանդիպեց նրան, և նրանք միասին հիանալի երեկո անցկացրին: Սակայն բոլորի համար անսպասելի կերպով աղջիկը ժամադրության ընթացքում ուշագնաց ընկավ հատակին: Ոստիկանություն կամ շտապ օգնություն զանգահարելու փոխարեն, տղամարդը, ենթադրելով, որ Մինան տեղում մահացել է, նրան իր այգում` ոչ շատ խորը գերեզմանում, հողարկավորելու արագ որոշում կայացրեց: Խնդիրը նրանում էր, որ Մինան իրականում չէր մահացել: Ինչպես հետագայում պարզ դարձավ, նա տառապում էր դիաբետով, որը դեռևս չէր ախտորոշվել, և նա ուղղակի դիաբետային կոմայի մեջ էր ընկել, ինչի պատճառով էլ կենդանի հողարկավորվեց: Անցել մի քանի օր, երբ Մինայի ընտանիքը հայտնեց նրա անհետացման և Մարոկկո մեկնելու մասին, որպեսզի փորձի գտնել նրան: Մարոկկոյի ոսիկանությունը, վերջ ի վերջո, կարողացավ գտնել նրան «սպանողին», խուժեց նրա տուն` խուզարկության: Նրանք հայտնաբերեցին տղամարդու կեղտոտ հագուստը և նախկինում օգտագործված բահը, մինչ նրա այգում կգտնեին ամենասարսափելին: Տղամարդը խոստովանեց իր հանցանքը (այն, որ հողարկավորել է աղջկան, քանի որ վախեցել է), սակայն մեղադրվեց սպանության մեջ, որը նա, հավանաբար, չէր կատարել: 

8. Միսսիս Բոգեր 

1893թ. հուլիսին ֆերմեր Չարլզ Բոգերը և նրա կինը ապրում էին Պենսիլվանիա նահանգի Ուայթ Հեյվեն փոքրիկ քաղաքում, երբ տիկին Բոգերը անհասկանալի պատճառով հանկարծամահ եղավ: Բժիշկները հաստատեցին նրա մահը, և նրան արագ հողարկավորեցին: Սա պետք է որ դառնար այս պատմության ավարտը, սակայն նրա մահից որոշ ժամանակ անց, Չարլզի ընկերը պատմեց նրան, որ մինչ Չարլզի հետ ծանոթանալը վերջինիս կինը տառապում էր հիստերիայով, և հնարավոր է, որ նա իրականում մահացած չի եղել: Այն միտքը, որ տիկին Բոգերը հնարավոր է կենդանի է հողարկավորվել, հետապնդում էր Չարլզին մինչ այն պահը, երբ դա հաղթեց նրա գիտակցությանը:

Ուժ չունենալով ապրել այն մտքով, որ կինը մահացել է սեփական դագաղում, նա ընկերներին խնդրեց օգնել հետազոտել նրա դին` համոզվելու հանելուկի ճշմարիտ կամ կեղծ լինելու մեջ: Այն, ինչ նա գտավ, ցնցեց բոլորին: Տիկին Բոգերի մարմինը շրջված էր: Նրա սավանը և զգեստը ծվատված էին, իսկ դագաղի ապակե կափարիչը փշրված էր ամբողջ մարմնի վրա: Նրա մաշկն արյունոտված և ճանկռված էր, այն ժամանակ, երբ նրա մատերը…. ավելի ճիշտ դրանք չկային էլ: Ենթադրվում է, որ նա մատերն ամբողջությամբ կերել է` փորձելով ինչ-որ կերպ հետաձգել իր մահը: Ոչ ոք չգիտի ու չի կարող պատկերացնել, թե ինչ եղավ Չարլզ Բոգերի հետ նման սարսափելի բացումից հետո:

7. Անջելո Հեյս 

Վաղաժամ հողարկավորման պատմություններից մի քանիսը անհավանատալիորեն սարսափեցնող են, քանի որ դրա զոհերին հրաշքով է հաջողվել նման փորձությունից կենդանի դուրս գալ: Այդպես տեղի է ունեցել Անջելո Հեյնսի հետ: 1937թ. Անջելոն 19-ամյա անհոգ տղա էր և ապրում էր Ֆրանսիայի Սանտ-Կվենտին դե Շալե փոքրիկ քաղաքում: Մի անգամ Անջելով գյուղով մոտոցիկլ էր վարում, երբ անսպասելի ընկավ նրանից և գլխով հարվածեց քարե պատին: Երկար չմտածելով` բժիշկները Անջելոյին մահացած համարեցին, և նա դժբախտ պատահարից 3 օր անց հողարկավորվեց: Հարևան Բորդո քաղաքի ապահովագրական ընկերությունը սկսեց կասկածելի ինչ-որ բան տեսնել պատմության մեջ, երբ իմացավ, որ Անջելոյի հայրը վերջերս էր որդու կյանքը 200000 ֆրանկով ապահովագրել, իսկ հետո նրանց կողնից ուղարկվեց քննիչ, որպեսզի հասկանան բոլոր պահանջները:

Քննիչը հասավ նրան, որ Անջելոյի մարմինը հողարկավորությունից երկու օր անց հանեցին հողից` հաստատելու մահվան պատճառը, ինչի արդյունքում նա հայտնաբերեց ծայրահեղ զարմանալի պատասխան իր բոլոր հարցերին: Իրականում Անջելոն մահացած չէ՛ր: Երբ բժիշկը հանեց նրա հագուստը, հա տեսավ, որ Անջելոյի մարմինը դեռևս տաք է, իսկ սիրտը դժվարությամբ զարկում է: Նրան միանգամից հիվանդանոց հասցրին, որտեղ մի քանի վիրահատություն և վերակենդանացման ամբողջական կուրս անցկացրին, մինչ նրա առողջության ամբողջական վերականգնումը:

Պարզվում է, որ նա ուղղակի գլխի ծանր վնասվածքի պատճառով անգիտակից վիճակում էր գտվում: Հետագայում Անջելոն սկսեց ստեղծել հատուկ դագաղներ` որոշ ձայնային ազդանշաններով, որպեսզի ապահովի բոլոր նրանց կյանքը, ովքեր կենդանի կհողարկավորվեն: Նա իր գյուտով շրջագայություններ կատարեց և Ֆրանսիայում յուրովի հայտնություն դարձավ:

6. Պարով Կորնիշ 

Ջոն Սնարտը 1817թ. հրատարակեց «Սարսափի հանրագիտարանը»: Դրանում նա հիշատակում էր պարոն Կորնիշի մասնակցությամբ վաղաժամ հողարկավորության մի սարսափելի պատմություն: Կորնիշը եղել է Բաթ քաղաքի սիրելի քաղաքապետ, որը մահացել է 80 տարեկանում կամ էլ դրան մոտ տարիքում ` տենդի նմանվող հիվանդությունից : Ինչպես այդ ժամանակ ընդունված էր, Կորնիշի մարմինը մահի արձանագրումից հետո բավական արագ հողարկավորեցին: Գերեզմանափորը մասամբ էր ավարտել իր աշխատանքը, երբ դադար առավ, որպեսզի կողքով անցնող պանթեոն այցելած որոշ մարդկանց հետ արագ մի բաժակ խմի: Երբ զրուցում էին, նրանք պատահաբար խլացած հոգոցներ լսեցին ` պարոն Կորնիշի մասամբ լցված գերեզմանի մոտից:

Նրանք հասկացան, որ Կարնիշին կենդանի են հողարկավորել և արագ հասան գերեզմանի մետ, մինչ կվերջանար դագաղի թթվածինը: Սակայն այն պահին, երբ նրանք հանեցին հողը և կարողացան բացել դագաղի կափարիչը, արդեն շատ ուշ էր: Պարոն Կորնիշը շնչահեղձ եղավ սեփական դագաղում, իսկ դրա ապացույցը եղավ այն, որ նրա ծնկները և ուսերը արյունոտված և խփված էին: Այս պատմությունը Կորնիշի քրոջը այնքան վախեցրին, որ նա իր բարեկամներին հրամայեց իրեն գլխատել, երբ ինքը նրանց ենթադրությամբ մահացած կհամարվի, ինչի շնորհիվ նա կխուսափի նման ճակատագրից:

5. 6-ամյա երեխան, որը կենդանի մնաց

Կենդանի հողարկավորվելու միտքը բավական սարսափազդու է, սակայն այն դառնում է անասելի սարսափելի, երբ դրա զոհը հանդիսանում է երեխան: 2014թ. օգոստոս ամսին նման դեպք տեղի ունեցավ Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգի 6-ամյա բնակչուհու հետ: Համաձայն աղջկա զարմիկի խոսքերի, էր զոհի ընտանիքից ոչ հեռու բնակվող ամուսնական զույգը աղջկան խնդրում է, որ վերջինս իրենց ուղեկցի շուկա, որը գտնվում էր իրենց բնակավայրից մի քանի գյուղ այն կողմ: Այդ առաջարկության մեջ ոչ ոք վատ բան չնկատեց: Ողբերգությունը տեղի ունեցավ, երբ նրանք հասան շաքարեղեգների բաց դաշտ, որտեղ էլ հարևաններն անհասկանալի պատճառներով որոշեցին խեղդել աղջկան և տեղում հողին հանձնել:

Բարեբախտաբար, դաշտում աշխատող մի քանի գյուղացիներ տեսան, թե ինչպես նրանք երեխայի հետ եկան դաշտ, սակայն հեռացան առանց նրա: Դա կասկածելի թվաց, որի պատճառով նրանք գնացին հետքերով և գտան անշունչ երեխային` դաշտի մեջտեղում փորված ոչ խորը գերեզմանում ընկած: Նրանց հաջողվեց աղջկան վերջին պահին հիվանդանոց տեղափոխել, իսկ երբ նա ուշքի եկավ, կարողացավ մատնանշել առևանգողներին: Բարեբախտաբար, աղջիկը չի հիշում, որ կենդանի հողարկավորվել է: Չնայած նրան, թե ինչքան սարսափելի է պատմությունը, բարեբախտաբար, այն ողբերգական ավարտ չունեցավ:

4. Սեփական ցանկությամբ կենդանի թաղվածը

Մինչ մարդկությունը գոյութուն կունենա, միշտ կգտնվեն այնպիսինները, որ մարտահրավեր կնետեն ճակատագրին: Այժմ Դուք կարող եք իմանալ, թե ինչ անել, եթե Ձեզ գերեզմանում հողարկավորեն` առանց դուրս գալու որևէ հնարավորության: Չէ՞ որ այսօր մարդիկ հասնում են նաև նրան, որ ինքնակամ համաձայնում են կենդանի հողարկավորվոլուն` փորձելով իմանալ` արդյո՞ք կարող են շրջանցել մահը: 2011թ. 35-ամյա ռուսն այդպես էլ վարվեց, միայն հանուն նրա, որ մահանա ողբերգական մահով և դառնա Դարվինի մրցանակի հավակնորդ: Ինչ-որ անհասկանալի պատճառով, այդ տղամարդը հավատում էր, որ եթե իրեն կենդանի հողարկավորեն և 24 ժամից հետո հանեն, դա նրա մնացած ողջ կյանքը երջանիկ կդարձնի: Ընկերոջ օգնությամբ տղան Բլագովեշենսկ քաղաքի սահմաններից դուրս գերեզման փորեց և պառկեց անձամբ պատրաստած դագաղի մեջ` համալրված օդատար խողովակով, ինչպես նաև մեկ շիշ ջրով և բջջային հեռախոսով:

Այն բանից հետո, երբ նա փակվեց դագաղի ներսում, ընկերը նրան հողարկավորեց գրեթե կես մետր խորությամբ փոսի մեջ և մենակ թողեց: Տղան ընկերոջը միայն մեկ անգամ զանգահարեց` ասելու, որ իր հետ ամեն ինչ կարգին է, սակայն երբ ընկերը հաջորդ օրը վերադարձավ` ցանկանալով հանել նրան այդտեղից, նա արդեն մահացել էր: Ինչպես երևում է, անցած երեկո տեղացած անձրևը փակել էր նրա օդատարը` ստիպելով տղային խողդվել սեփական դագաղում: Նշվում է, որ նա արժանացել է Դարվինի մրցանակին:

3. Լորենս Կոտորն

Կենդանի հողարկավորվելու մի սարսափելի պատմություն մեզ հասել է «Ամենատխուր և ցավալի դեպքերը» ժողովածուից, որոնք ավելի շատ նման են լեգենդների, քան այլ բանի: Այս պատմությունը լոնդոնցի մսագործ Լոուրենս Կոտորնի մասին է, որը 1661 թվականին մահացու հիվանդացավ: Լոուրենսի տանտերը նրա մահն էր ցանկանում, որպեսզի ժառանգի նրա կարողությունները, այդ իսկ պատճառով հոգաց այն մասին, որ նրան հնարավորինս արագ մահացած ճանաչեն` առանց բժշկական եզրակացության, և հողարկավորեն հարևան տաճարում:

Նրա հողարկավորումից շատ չանցած, գերեզմանի այցելուները, որոնք հողարկավորության էին եկել, լսեցին, թե ինչպես են նրա գերեզմանից ճիչեր և աղաղակներ հասնում: Նրանք շտապեցին բացել Կոտորնի գերեզմանը, սակայն արդեն չափազանց ուշ էր: Տղամարդու սավանն ամբողջովին պատառոտված էր, աչքերը`այտուցված, իսկ գլուխն անճանաչելիության աստիճանի արյունոտված, երևում է այն պատճառով, որ նա գլխով հարվածում էր իր դագաղի կափարիչին` փորձելով դուրս պրծնել այնտեղից: Հետագայում մսավաճառի տանտիրուհուն մեղավոր ճանաչեցին Կոտորնի վաղաժամ հողարկավորության մեջ, իսկ ինքը` պատմութունը, վերածվեց բազմաքանակ միֆերից մեկին, որոնք պատմում եմ հարյուրամյակների ընթացքում:

2. Սիֆո Ուիլյամ Մդլետշին 

1993թ. 24-ամյա հարավաֆրիկացի Սիֆո Ուիլյամ Մդլետշինը և նրա հարսնացուն ավտովթարի ենթարկվեցին: Թեև Սիֆոյի հարսնացուն կենդանի մնաց, նա ինքն այնքան ծանր վիրավոր էր, որ դեպքի վայր ժամանած փրկարարները նրան միանգամից մահացած ճանաչեցին: Սիֆոյի մարմինը տեղափոխեցին Յոհանեսբուրգի դիահերձարան և տեղավորեցին մետաղական արկղի մեջ` հետագա դիահերձման համար: Երկու օր ու գիշեր նա մնաց արկղում, մինչև արթնացավ և հայտնվելով անասելի զարմանքի մեջ` օգնություն չկանչեց:

Բարեբախտաբար, դիահերձարանի աշխատակիցներից մեկը մոտ էր և միանգամից հանեց նրան, ինչի շնորհիվ նա կարողացավ ապրել այդ դժվար փորձությունից հետո: Սակայն պատմության ամենացավալի մասը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Սիֆոն փորձեց վերադառնալ տուն` հարսնացուի մոտ, որտեղից վռնդվեց միայն այն պատճառով, որ աղջիկը մտածեց, թե նա զոմբի է (կարծես թե կենդանի հողարկավորվելու սարսափելի փորձությունը բավական չէր):

1. Ստեֆան Սմոլլ 

1987թ. ԱՄՆ-ի Իլլինոյսի հրատարակիչ և մեդիա-կայսրության ժառանգորդ Ստեֆան Սմոլլը առևանգվել և կենդանի հողարկավորվել է փայտե արկղի մեջ Կանկակի քաղաքից ոչ հեռու: Նրան առևանգել են 30-ամյա Դեննի Էդվարդսը և նրա 26-ամյա ընկերուհի Նենսի Ռիշը, ովքեր, հորինած ծրագրի համաձայն, նրան առևանգեցին և հողարկավորեցին, որպեսզի նրա ընտանիքի անդամներից պահանջեն մեկ միլիոն դոլլար, եթե նրանք ցանկանում են, որ նա կենդանի մնա: Հանցագործները կարողացան 39-ամյա պարոն Սմոլլին ապահովել մինիմալ քանակությամբ օդով, ջրով և լույսով, որոնք դագաղ էին փոխանցվում ոչ մեծ խողովակի միջոցով, սակայն նրանք հաշվի չէին առել, որ վերջինս թաղված էր 1 մետր խորությամբ ավազահողի տակ: Վերջ ի վերջո, դժբախտը շնչահեղձ եղավ, երբ նրա շնչառական խողովակը խցանվեց:

Ոստիկանությանը հաջողվեց գտնել պարոն Սմոլլին այն բանի շնորհիվ, որ հայտնաբերեցին նրա մուգ կարմրավուն Mercedes-ը, որը կանգնած էր «գերեզմանի» կողքին: Երբ Էդվարդսը և Ռիշը ձերբակալվեցին, անցկացվեցին քննարկումներ այն հարցով, թե արդյո՞ք պարոն Սմոլլի սպանությունն այդ դագաղում ծրագրված էր: Ամեն դեպքում, դա ողբերգական ավարտով սարսափելի հանցանք էր, և Էդվարդսը և Ռիշը, ամենայն համավականությամբ, ճաղերի հոտևում կմնան դեռ 27 տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել