Ով կարող է վերջապես բացատրի, թե ինչ են հասկանում ասելով «անկախություն»: 
Որքանով ես եմ հասկանում, սկսած հին ժամանակներից մինչև այսօր եղել են և կան կայսրություններ: Կայսրությունները հանդիսանում են որոշակի տարածության վրա սփռված որոշակի քաղաքակրթության վրա հիմնված քաղաքական համակարգեր, որտեղ կարգ ու կանոնի համար պատասխանատու առանցքային երկիրը համարվում է կայսրության կենտրոն: Համապատասխան քաղաքակրթության տարածքում կան տարբեր աստիճանի ինքնավարությամբ օժտված պետական միավորներ: Միաժամանակ կարող են լինել երկու ամ ավելի կայսրություններ: Օրինակ Հռոմ և Պարսկաստան, Բյուզանդիա և Պարսկաստան, Բյուզանդիա և Խալիֆատ, Բրիտանական, Ռուսական, Ավստրոհունգարական և Օսմանյան կայսրություններ, ԱՄՆ և Սովետական Միություն և այլն: Այս համակարգերում ոչ առանցքային երկրները աշխատում են բարձրացնել իրենց ինքնավարության աստիճանը: Կան երկրներ, որոնք համակարգերից դուրս են, ինչպես օրինակ այսօր Սոմալին և Հյուսիսային Կորեան է:
Որքանով ես եմ հասկանում, «անկախություն» ասվածը որոշակի քաղաքակրթության մեջ ինքնավարության աստիճանի բարձրացումն է: 
Եթե դա եք հասկանում «անկախություն» ասելով, այդպես էլ ասեք, եթե ոչ, բացատրեք հասկանամ, թե ինչ եք դրա տակ հասկանում:
Եթե իմ հասկացածն է, ապա հիմնավորեք, թե եղած քաղաքակրթություններից որի՞ արժեքներն ենք ընտրում և ի՞նչ աստիճանի ինքնավարություն ենք ուզում, եթե դա չի, ուրիշ բան է, ապա ասեք, թե Սոմալիի, թե Հյուսիսային Կորեայի ճանապարհն եք ընտրում:
Մոռացա ասեմ, որ ոչ միշտ չէ, որ սեփական ցանկությամբ են ընտրում, շատ հաճախ ընտրացնում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել