«Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի, երեկ տեղի են ունեցել բուռն քննարկումներ, թե ինչքանով է նպատակահարմար շարունակել համագործակցությունը «եռյակի» հետ այն բանից հետո, որ Րաֆֆի Հովհաննիսյանին փաստացի նվաստացրել են հանրահավաքի ժամանակ:

«Ժառանգության» որոշ ներկայացուցիչներ ձգտելով իրենց առաջնորդին համոզել, որ հարկ է անհապաղ լքել «եռյակը», դա անում էին բավական կրքոտ, ձեռքներին թափահարելով ԶԼՄ-ների այն հրապարակումները, ուր ցցված էր այդ նվաստացման պահը:

Սակայն մեր աղբյուրի վկայությամբ Րաֆֆին հետաձգել է վճիռ կայացնելը, նշելով, որ ամսի 13-ը այդպիսի կարևոր գործերի համար այնքան էլ հարմար չէ»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել