Դերասանուհի, երգչուհի, երգահան, կիթառահար, դաշնակահար… պարզվում է Սելենա Գոմեսը բավականին տաղանդավոր է :) : Չնայած շատ երիտասարդ լինելուն` նա արդեն հասցրել է համաշխարհային ճանաչում ձեռք բերել և նվաճել դեռահասների սերը: Այս առումով Սելենան և սիրելին` Ջասթին Բիբերը, բախտակիցներ են:) Երգչուհու կյանքին վերաբերող փաստերին առաջարկում ենք ծանոթանալ ստորև:
Դեռահասների կողմից շատ սիրված դերասանուհի, երգչուհի Սելենա Գոմեսը ծնվել է  1992 թ. հուլիսի 22-ին, Տեխաս նահանգի, Գրանդ- Պրեյրի փոքրիկ քաղաքում:
Ծնողներն աղջկան Սելենա են կոչել ժամանակին հայտնի երգչուհի Սելենա Պերեսի պատվին:) Թերևս նրանք չեն էլ պատկերացրել, որ իրենց աղջիկն էլ է ճանաչված երգչուհի դառնալու: Հունարենից թարքմանաբար Սելենա նշանակում է Լուսին:Դերասանուհու հայրը` Ռիկարդո Գոմեսը, հայտնի երաժիշտ է, մայրը` Մենդի Քորնեթը, թատրոնի դերասանուհի: Սելենան 5 տարեկան էր, երբ նրանք բաժանվեցին և ապագա դերասանուհին մոր հետ տեղափոխվեց Լոս-Անջելես:
6 տարեկանում Սելենան մորը հայտնել է, որ ինքը ևս ցանկանում է դերասանուհի դառնալ: Մի շարք քասթինգների մասնակցելուց հետո Սելենային առանձնացրեցին մի խումբ երեխաներից և աղջնակը «Բարնին և ընկերները» մանկական ֆիլմում մարմնավորեց Ջիաննային:
12 տարեկանում Սելենան, ըստ ամերիկյան ավանդույթի, դրել է «անարատության մատանի», ինչը նշանակում էր, որ նա երդվում է պահպանել կուսությունը մինչ հարսանիքը: 2011թ. գարնանը աղջիկը որոշել է հանել մատանին:)
Երգչուհի, դերասանուհի Սելենա Գոմեսը

«Դիսնեյ» հեռուստաընկերության կազմակերպած քասթինգի ժամանակ նա գրավեց երկրորդ տեղը և ստացավ Ալեքս Ռուսսոյի դերը «Волшебники из Веверли Плейс» սերիալում: Այս դերը մեծ հաջողություն բերեց Սելենային և նա բավականին հայտնի դարձավ:
«Еще одна история о Золушке» ֆիլմը մեծ էկրաններին հայտնվեց 2008 թվականին: Այդ ֆիլմում Սելենան առաջին անգամ մարմնավորում էր գլխավոր դերակատարուհուն: Պրեմիերայի օրը այն գրեթե 5 մլն հեռուստադիտող էր հավաքել էկրանների առաջ:
2008 թ. «Forbs» ամսագիրը Սելենային ընդգրկեց «Հաջողակ հայտնի երեխաների» ցուցակում:
2008 թվականին «Forbs» ամսագիրը Սելենային ընդգրկեց «Հաջողակ հայտնի երեխաների» ցուցակում

Սելենայի առաջին ձայնասկավառակը «Kiss & Tell»-ն է, որում ընդգրկված 13 երգը երգչուհին երգում էր «The Scene» խմբի հետ:
Բարի և ժպտերես արտաքինով դերասանուհին  «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի անդամ է, Սելենան հաճախ է բարեգործական ակցիաներ կազմակերպում և օգնում կարիքավոր փոքրիկներին: Նա նույնիսկ Աֆրիկա է այցելել` փոքրիկներին օգնելու համար: «Մենք բոլորս մարդ ենք, և պետք է մեկս մյուսին օգնենք»,- ասել է երգչուհին: Սելենան համագործակցում է նաև  փողոցային շների պաշտպանությամբ զբաղվող ընկերության հետ:
Սելենան սիրելիի` Ջասթին Բիբերի հետ

Տևական ժամանակ է` երգչուհին ընկերություն է անում երգիչ Ջասթին Բիբերի հետ: Երբ 
Twitter-ում հայտնվեցին նրանց առաջին լուսանկարները համբուրվելիս, Ջասթինի ֆանատները  սպառնալից նամակներ էին գրում Սելենային:
Սելենայի կյանքը փորփրեց Մերի Պողոսյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել