Հայաստանում հետաքրքիր քաղաքական գործընթաց է սկսվել,որտեղ հանրությունը ապակողմնորոշված է՝ չի կորողանում գնահատել իրավիճակը և որպես հետևանք չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ պետք է անել: 
Փորձեմ շատ կարճ գնահատել իրավիճակը, որից կարող է բխել անհրաժեշտ քայլերի տրամաբանությունը:

Ստեղծված իրավիճակը
Հայաստանում Հանրապետական կուսակցությունը բռնազավթել է իշխանությունը, ավելին՝ դրա մասին բաց հայտարարում է: Խոսքը գնում է Սերժ Սարգսյանի պաշտոնական խոսնակ Շարմազանովի հակասահմանադրական այն հայտարարության մասին, որտեղ նա ասել է, որ քաղաքական իրավիճակը Հայաստանում փոխվել է և մոտակա առնվազն 10 տարվա ընթացքում իշխանությունը պատկանելու է Հանրապետական կուսակցությանը և իշխանության մուտքը անցնում է իրենց կուսակցության դռնով: 
-
Պարզ է, որ սահմանադրության այն թեզը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդի, այդ հայտարարությամբ ժխտվում է: Սա ակնհայտորեն պետական հանցագործության մասին հայտարարություն է:Իշխանության բռնազավթմանն օրինական տեսք տալու համար Սերժ Սարգսյանը փորձում է փոփոխել սահմանադրությունը: Եթե հանրությունը փորձի դիմադրել, Հովիկ Աբրահամյանը հասկացնում է, որ նոր «Մարտի 1» կարող է լինել: Հայաստանում այս պահին գոյություն չունեն այնպիսի հանրային ինստիտուտներ, որոնք կարողանան մոբիլիզացնել հանրությանը և կազմակերպել դիմադրության շարժում, իսկ Շանթ Հարությունյանի օրինակը ցուցադրում է, որ անհատները նույնպես չեն կարող փոխել իրավիճակը: Այս վիճակը կարող է 10 տարի շարունակվել, իսկ Հայաստանը նման կառավուրմանը դիմանալու և պետականությունը պահպանելու ռեսուրս չունի, իսկ քաղաքական գործընթացները վերջացած են:
-
Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչու են դրսի ուժերը սատարում Սերժ Սարգսյանին՝ այսինքն նպաստում հանրությանը քաղաքական պրոցեսներից դուրս թողնելուն և դա ինչ կապ ունի Ղարաբաղի խնդրի հետ:
-
Պատային իրավիճակում զգալի ռեսուրսներ ունեցող ոչ իշխանական եռյակը հայտարարում է, որ պահանջում է իշխանափոխություն: Այսինքն դեմ են Սերժ Սարգսյանի անձին և Հանրապետական կուսակցությանը: Եթե իշխանափոխությունը հաջողվի, դեռևս ակնհայտ չի, որ երկրում այն ռեֆորմները կանցկացվեն, որոնք ցանկանում է հանրությունը, սակայն հնարավորություն է առաջանում Հայաստանում քաղաքական գործընթաց սկսել:
Ինչ անել
Երկրում քաղաքական գործընթաց կարող է սկսվել այն դեպքում, երբ հանրությունը կկարողանա ազդել կառավարության որոշումների վրա, իսկ քանի որ գործող ռեժիմը պատրաստ չի դա թոըյլ տալ, ապա այս պահին առաջանում է հնարավորություն Եռյակի առջև ռեֆորմների հստակ ճանապարհային քարտեզ ընդունելու պայման դնել, որի դիմաց հանրությունը կաջակցի նրանց: 
Այ հենց այստեղ է , որ սկսվում է իրական քաղաքական գործընթացը՝ երբ հանրությունը պայման է դնում քաղաքական ուժերի առջև և այդ պայմանի ընդունման դիմաց աջակցում: Մյուս կողմից հանրությունը ձևավերելով այդ պահանջները, ընթացքում սկսում է կազմավորել համապատասխան շարժումներ: 
Եթե խնդիրը ավելի կարճ ձևակերպենք, ապա պետք է ոչ թե երկու քաղաքակն կողմ՝ իշխանություն և ընդդիմություն, այլ երեք՝ երրորդը կազմակերպված հանրային շարժումներն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել