Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը կառավարության այսօրվա նիստում հայտնել է, որ անցկացվել են ստուգումներ կաթնամթերք արտադրող ընկերություններում և հայտնաբերվել են խախտումներ: Առավել հայտնի «Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Աշտարակ կաթ» ընկերությունները սոդա են ավելացնում արտադրանքին: Ըստ օրենքի` պաստերիզացված կաթում սոդայի պարունակությունն անթույլատրելի է, քանի որ նվազեցնում է կաթի թթվայնությունը պահպանման ժամկետում, այստեղից հետևություն` նշված ընկերությունները սոդան օգտագործում են շոգ եղանակին կաթի թթվայնությունը նվազեցնելու համար: 
Հ. Գ. Մեր առողջության հաշվին` արհեստականորեն բարձրացնում են իրենց արտադրանքի պիտանելիության ժամկետը: Ցավալի է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել