Ադրբեջանահունգարական գործարքի նկատմամբ հայ հասարակության արձագանքները ցույց տվեցին, որ մեզանում տարածված են ծայրահեղական տրամադրություններ: Մի կողմից, արմատական ավանդապահություն /ազգայնամոլության հասնող/, մյուս կողմից` նույնքան արմատական ազատականություն /անտարբերության հասնող/: Բայց նման գաղափարներն իրականում լավն են երեկոյան մտերմից զրույցների, այլ ոչ թե քաղաքական դիրքորոշում հայտնելու համար, քանի որ քաղաքականությունը պրակտիկ և պրագմատիկ գործունեություն է ենթադրում, այլ ոչ թե գեղեցիկ գաղափարների /ազատություն, հանդուրժողականություն, թասիբ և այլն/ իրականացում:
Նմանատիպ գեղեցիկ կաղապարներով հասարակությունը պարուրելու քաղաքական փորձերն ավարտվել են ԽՍՀՄ-ում` երկրի փլուզումով, Գերմանիայում` ֆաշիզմի առաջացմամբ, Կորեական թերակղզում` պատերազմով: Բոլոր այդ երկրներում էլ քաղաքականությունը կտրվել էր պրակտիկ կյանքից և նպատակ ուներ իրականությունը ենթարկել ինչ-որ գաղափարի: Ինչն անել չի կարելի, ինչքան էլ գաղափարը ձեզ դուր գա: Առողջ հասարակություն ունենալը լավ գաղափար է, բայց չի կարելի դրա իրականացման համար ընդունել օրենք, որ բոլորն առավոտյան պետք է վազեն: Վերը թվարկված երկրները նման կերպ են վարվել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել