Հարգարժան Պր-ն Գասպարյան, Ձեր նշանակումով ՀՀ ոստիկանապետի պատասխանատու պաշտոնին, ՀՀ ոստիկանությունը արմատապես փոփոխությունների է ենթարկվել և, այդ պրոցեսի շարունակականությունը ոգևորություն է առաջացնում երկրի հատկապես անապահով հատվածի մոտ: Ամենաթողությունը, որը քայքայում է վտանգված է, սակայն, ոչ վերացված: Այն, որ «մի քանի հավ» գողացողները անխտիր բոլորը, իրենց արժանի պատիժն են ստանում, դրա մասին հանրությունը լավ քաջատեղյակ է և ողջյունում է համակարգին, անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմի համար: Սակայն մեր կարծիքով եկել է, այն պահը, երբ Ձեր կողմից իրականացվող բացահայտումների հետագա գործնընթացը կկոտրեն ամենաթողության կարծրատիպը: Մի պահ հանրության մեջ,Մարգար Օհանյանի եզակի դեպքը, լուրջ սպասումների տեղիք տվեց, առաջացրեց հույս, որ տնտեսական խոշոր չափի հանցագործությունները միանշանակ ենթակա են բացահայտման: Հայաստանի Հանրապետության օրենքը, ոստիկանության մասին թույլ է տալիս, որ ցանկության դեպքում երկրում վերացնել «խոշոր տնտեսական հանցագործություն» երևույթը»: Օրենքի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, այս օրենքը, այն բացառիկ օրենքներից է, որտեղ հաշվարկված են նույնիսկ աննշան մանրուքները:
Հիշեցնենք, որ ըստ այդ օրենքի Հոդված 7-ի (Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքացիների աջակցությունը ոստիկանությանը՝ իր խնդիրներն իրականացնելիս ոստիկանությունը ունի բացառիկ հնարավորություններ հանրության աջակցությունը ստանալու: Կաշառակերության և տնտեսական հանցագործությունների դեմ լայնածավալ պայքար իրականացնելը զուտ համակարգի սպաների մասնագիտական հատկանիշներից ելնելով, ոչ մի երկրում լիարժեք արդյունք չի տվել: Առանց պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց աջակցության հնարավոր չէ, այդ ուղղությամբ աննախադեպ հանցագործություններ բացահայտել, քանզի նրանք լավ տեղեկացված են, ինչ է կատարվում, իրենց ենթակայության տակ գտնվող կառույցներում: Հասկանալի է, որ հենց, այս պարագայում ոստիկանությունը ունի շատ մեծ բարդույթներ, սակայն մենք լավ ծանոթ ենք անձամբ Ձեր կամայական հատկանիշներին և գիտենք, որ յուրաքանչյուր բարդույթ հաղթահարելի է Ձեր համար: Մեզ ՀՀ քաղաքացիներիս և հասարակական կազմակերպություներին մնում է սպասել և հուսալ, որ մոտ ժամանակներս ականատես կլինենք, աննախադեպ բացահայտումների , որոնք կտրուկ կբարձացնեն իրավապահ համակարգի դերը մեր երկրում, ինչպես նաև պատրաստ ենք անսահման աջակցել Ձեզ, այդ ազգանվեր աշխատանքում: Ավարտելով ուզում եմ ասել, որ Facebook սոցցանցում վերջերս բացվել է «Կաշառակերները ազգի դավաճան են» խումբ, որի վերջնական նպատակն է հասարակության անմիջական միջամտությունը կաշառակերության դեմ պայքարում:
«Անարդարության և անհավասարության հաղթահարումը
մայր հայրենիքում» ՀԿ նախագահ
Կ. Թումանյան



