Մի ծանոթ ունեմ, որն ի դեպ շատ համակրելի մարդ է, ընտանիքի օրինակելի հայր, ամբողջ կյանքում ազնիվ քրտինքով ապրած ու ստորությունը ինքն իր համար օտարած անձնավորություն: Ուրեմն մի քանի տարի առաջ իրենց տան դուռը զանգում է հարևան մուտքի իր ընկերոջ աղջիկը և ասում, որ տնեցիները տանը չեն և ցանկանոմ է սպասել իրենց տանը, մինչև դուռը բացող լինի: Կես ժամ չանցած նրա ծնողները զանգում են և ասում են, որ արդեն եկել են տուն ու այդ աղջիկը դուրս է գալիս, որ գնա տուն ու քանի որ ուշ ժամ է լինում ծանոթս իր որդուն ասում է ուղեկցի այդ աղջկան մինչև հարևան մուտքը: Տղան դուրս է գալիս իր հարևանի աղջկան ուղեկցելու, երբ ինչ որ անծանոթներ նրան փողոցում կանչում են և սկսում են պարզաբանումներ պահանջել, թե այդ աղջիկը ինչու էր հայտնվել իրենց տանը: Բոլոր բացատրությունները ապարդյուն են անցնում ու մի քանի հոգով սկսում են ծանոթիս տղային ծեծել: Տղան, լինելով ֆիզիկապես ուժեղ, դիմադրություն է ցույց տալիս նրանց ու ծեծողները տեսնելով, որ պարտվում են դանակով ութը տեղից խբում են ծանոթից տղային ու դիմում փախուստի: Տղայի կյանքը հազիվ են փրկում, բայց մինչ այդ խուլիգանների ծնողներն ու բարեկամները գալիս են ծանոթիս մոտ ու <ներողականներով> ու համոզելով խնդրում են, որ նա չբողոքի, որովհետև իբր անճշտություն է տեղի ունեցել, իսկ քաղմասի հետ էլ իրենք իրենց հարցերը արդեն լուծել են ու մնում է, որ տուժողն էլ չբողոքի, որ <անմեղ> երեխեքը բանտում չհայտնվեն. /դե բանա պատահելա, ում հետ չի պատահում պատճառաբանությամբ ու որ ջահել երեխեք են սիրահարված են եղել ու իրանց թվացելա իրանց սիրած աղջկա հետ ուրիշ տղայա, դրա համար էլ դանակահարել են/: 
Ծանոթս եկավ ինձ հետ խորհրդակցելու, թե ինչպես վարվել, ես էլ ասացի, որ անպայման բողոքի, քանի որ այդ լակոտները եթե անպատիժ մնացին, վաղը ավելի մեծ ստորության են ընդունակ: Ծանոթս ինձ լսեց, սակայն հաջորդ օրը քաղմասից եկավ և ասաց, որ հրաժարվել է քաղմասում բողոքել և դրանից ոգևորված, ոստիկաններն էլ ասել են, որ հալալա էդ մարդուն, որ <անմեղ> երեխեքին բերդ չուղարկեց: Իմ այն հարցին, թե որն էր նրա բողոքից հրաժարվելու պատճառը, վերջինս ասաց, որ դե կյանքա, բոլորի հետ էլ կպատահի, կարևորը իր տղան ողջ է, իսկ ամենակարևորը, որ թաղում չեն ասի, որ իրենք գործ տվող են ու <բոզ>: Ես ասացի, իսկ եթե տղադ մեռներ, կամ այդ լակոտները դրսում հայտնվելով արդյոք ավելի անվտանգ կզգաք, նա պատասխանեց, որ կարևորը իր անունն է, որն էլ նա չբողոքելով այդ հանցագործների դեմ պահել է:
Այս պատմությունը հիշեցի Տեր-Պետրոսյանի ՀՀ իշխանություններին Եվրոդատարան հայցը ներկայացնելուց հետո, երբ իշխանությունները Մարտի 1-ին առնվազն տասը հոգի էին սպանել, իսկ այժմ էլ <բարոյականության> կոչ են անում նրանց, ովքեր ցանկանում են, որ մարդասպաններն ու հանցագործները պատժվեն: Ուրեմն մեր հասարակության մեջ դեռ քիչ չեն մարդիկ, որոնց համար մարդասպանությունն ու հանցագործությունը /դե սաղի հետ էլ կպատահի է/, իսկ դրա դեմ դատական ճանապարհով պայքարելը` գործ տալ է <բոզություն>:
Իսկ իրական բոզերն ու մատնիչները նրանք են, ովքեր իրենց զավակների ու ծնողների խոշտանգելը թաքցնելով, իրենց համար կեղծ արժեհամակարգ են ստեղծել ու այդ արժեհամակարգով էլ ապրում են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել