Հանուն գաղափարի պայքարող չի՞ մնացել…
Տեսնես մեր երկրում պարզապես հանուն գաղափարի պայքարող մնացել է՞՞՞ եսիմ…
Ով իշխանության մեջ է թքած ունի գաղափարի վրա, ինչինա պետք որ՞՞: Ինչ ունի լավա, ինչը որ չհերիքի ձեռի հետ կստեղծի, երկիրն իրենցնա…
Ընդդիմադիրները օրենքով պետքա որ գաղափարի համար պայքարեն, բայց ընդեղ էլ գաղափար ու պայքարող համարյա չի մնացել… Համ միտինգների հաճախականությունն է նվազել համ էլ, դրանց մասնակիցների խմբերն են նոսրացել… Իսկ ովքեր դեռ պայքարում են հույս ունեն, որ մի օր ոտքի են կանգնելու, որ կզցնեն նրանց, ովքեր իրանց են կզցնում էսօր… ցավոք, էդ գաղափար չի…
Կառուցողական ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն իսկզբանե գաղափար չի ունեցել, որ մի հատ էլ դրա համար պայքարողներ ունենա… Հասկանալի է, որ անհատի վրա հիմված կուսակցությունը չի կարող գաղափարական հենք ունենալ… մարդիկ կոնկրետ շահ են հետապնդում, իրենց գործն.. իրենց մեղքն իրենց վիզը…
Բարդա երբ հասկանում ես, որ երկրումդ գոյություն ունեցող իշխանական, ընդդիմադրի, կառուցողական ընդդիմադիր ուժերից որևէ մեկում գաղափարի համար պայքարող չկա… Սենց հանուն շահի պայքարողներով ախր երկիր չենք կառուցի… ժողովրդավարություն չենք հաստատի, ուժեղ չենք լինի…
Հա կմնանք էն նույն քարտեզի վրա չերևացող, միջազգային վարկերով մի կերպ յոլա գնացող երկիրը…
Թուրքիան աշխարհին կառնի ու Ցեղասպանությունը երբեք չի ճանաչվի…
Ադրբեջանը Հունգարիային կմուծվի ու ոճրագործին կհերոսացին
Ժողովուրդ սենց իրար միս ուտելով երկար չենք ձգի….



