«Համոզված եմ, Ռամիլ Սաֆարովի հետ կապված պատմությունը, որը մեր իշխանությունների բնազդային, չմտածված գործողությունների արդյունք էր (սա ամենամեղմն է, ինչ կարելի է ասել այս առթիվ), հսկայական վնաս հասցրեց մեր երկրի իմիջին:

Նախ, մենք տեղաշարժեցինք Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, եւ հսկայական ջանքեր կպահանջվեն կողմերի ուժային անվերջանալի հռետորաբանությունը զսպելու համար: Ես խոսում եմ ոչ այնքան ռազմական գործողություններ սկսելու (նման բան չեմ կանխատեսում), որքան ահաբեկչական բնույթի քայլերի մասին:

Երկրորդ, կպահանջվեն մեր առողջ մարդկանց, առաջին հերթին` մտավորականության ահռելի ջանքերը, որպեսզի աշխարհի աչքին բարոյական տականքներ չերեւանք», - եզրահանգում է ադրբեջանցի պրոֆեսոր Ռահման Բադալովը:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել