Երեկվանից հասարակությունը քննարկում է ԱԺ նիստը, բա թե ինչ ասել էին ասում մեր պատգամավորները, ինչ լավ էին խոսում, ոնց էին Ադրբեջանի պորտը տեղը դնում, բա տեսա՞ր էն Նաիրա Զոհրաբյանը ոնց շշեց կառավարությանը ու ԱԳՆ։ Սա իհարկե ոչ մի սարսափելի բան չի ենթադրում, ժողովուրդ է, և ինչպես ցանկացա այլ ժողովուրդ, ունի մի ստվար զանգված, որը այդքան էլ չի հասկանում քաղաքականությունից և հեշտ է ընկնում պոպուլիզմի ազդեցության տակ։
Այո, երեկվա ԱԺ նիստը պոպուլիզմի ու դատարկաբանության վրա ծախսվեց, իսկ շահեցին մենակ լրագրողները, որոնք նիստերի դահլիճում և ճեպազրույցների ընթացքում մի երկու հատ հավելյալ կիսասենսացիայիկ կարողացան մոգոնել։ Չհնչեց և ո´չ մի նոր բան, համենայն դեպս պատգամավորների կողմից, ոչ մի նոր կարծիք, ոչ մի կոնստրուկտիիվ կամ դեստրուկտիվ առաջարկ։ Ինձ մոտ տպավորություն էր, որ Սանտա Բարբարայի 3756-րդ սերիան էի նայում։
Հարգելի պատգամավորներն արդեն այնքան են ոսկրացել, այնքան ժամանակ է, որ մեր խորհրդարաննը զբաղվում է պորտաբոուծակկան գործունեությամբ և էժան ինտրիգներով, որ երեկ հստակ երևաց, որ պառլամենտարիզմ այլևս չկա Հյաստանում, կա կիսագրագետ կամ լավագույն դեպքում միջին մտավոր ունակությունների տեր մարդկան ինչ որ խումբ՝ թանկարժեք կոստյումներով, որոնք երբեմն-երբբեմն կարող են նախորոք գրված տեքստը կմկմալով կարդալ տրիբունայից, կամ էլ, նախընտրական քարոզարշավում կիրառված մեթոդները հիշելով, քլնգեն իրենց մրցակիցներին, կամ հնարավորինս փորձել «աչոկ» հավաքել։
Ես ուրիշ բան չտեսա։ Գնալով մոտս ավելի է հասունանում այն հարցը, թե արդյո՞ք Հայաստանին պետք է նման պառլամենտարիզմ։



