Մտածե՞լ եք, եթե Ալիևը գտնվի իր «բարձրության» վրա, ի՞նչ քայլեր են հաջորդելու կացնահարի հերոսացումը ամբողջական տեսքի բերելու համար

1. Քաղաքների, գյուղերի, փողոցների, համալսարանների, դպրոցների, մանկապարտեզների ու խմբակների զանգվածային անվանակոչում Ռամիլ Սաֆարովի անունով՝ «աշխատավորական կոլեկտիվների պահանջով»:

2. Հատուկ օրենքի ընդունում, որով վերարտադրողական տարիքում գտնվող յուրաքանչյուր ադրբեջանցի կին կպարտավորվի նոր երեխա ունենալ ու անկախ սեռից՝ անվանակոչել Ռամիլ: 

3. Ռամիլ Սաֆարովի անվան «կացնահարների ամենամյա մրցաշարի»անցկացում՝ Բաքվում, Ալիևի բարձր հովանու ներքո: 

4. Ռամիլ Սաֆարովի տուն-թանգարանի ստեղծում, աշխարհում աննախադեպ՝ կենդանի ցուցանմուշով (տվյալ դեպքում բառի բուն իմաստով):

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել