38578581in.am-ը գրում է․

Ֆրանսիայում դեղատների աշխատակիցները զանգվածային գործադուլեր են իրականացնում: Նրանք դեմ են կառավարության նախագծին, որը թույլ է տալիս խոշոր առևտրական ցանցերին ազատ վաճառել մի շարք դեղորայք: Բողոքի ակցիայի պատճառով երկրի տարածքում փակվել է դեղատների 87 տոկոսը, խոշոր քաղաքներում տեղի են ունենում դեղագործների և բժիշկների զանգվածային հանրահավաքներ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:

Կառավարությունը բացատրում է, որ նորամուծությունների նպատակը «տնտեսական աճի խթանումն է»:

Ցուցարարներն էլ վստահ են, որ դա կսպանի «մեկ քայլ հեռավորության վրա գտնվող դեղատներին»:

Օրվա կեսին դեղագործները միացել են ատամնաբույժների, կենսաբանների խմբերին, ովքեր ևս բողոքարկում են նոր օրինագծի դեմ: Նրանք միասին հավաքվել են Բերսիի ափին գտնվող տնտեսական բլոկի գլխավոր գերատեսչությունների պատերի մոտ, որտեղ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններն են գտնվում: Ցույցին մոտ 2.5 հազար մարդ է մասնակցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել