Replik.am-ը գրում է․
Շատերին հուզում է այն, որ մաշկը ծերանում է: Սակայն արդեն այսօր դա հնարավոր է լուծել` ճիշտ ճաշացանկ կազմելով: Ռուս գիտնականները կատարել են որոշ հետազոտություններ և ճաշացանկ կազմել, որն օգնում է կանգնեցնել մաշկի ծերացումը:
Ըստ գիտնականների`
1. Առաջին հերթին հատապտուղներն են՝ ելակ, մորի, հաղարջ, բալ …
2. Երկրորդ տեղում բանջարեղեններն են. մաշկի համար ամենաօգտակարները ծնեբեկն ու բողկն են: Իսկ օքսիդներով պակաս հարուստ բանջարեղենները հարկավոր է օգտագործել ամեն օր, որպեսզի արդյունք լինի: Այդ բանջարեղենից են սմբուկը, վարունգը, գազարը, բուլղարական պղպեղը, լոլիկը, բրոկոլին և այլն:
3. Ցանկն ավարտվում է բանջարեղենի որոշ տեսակներով և հյութերով՝ խնձոր, կիվի, ծիրան, բանան և դեղձ, կանաչ թեյ, բանջարեղենային ու մրգային հյութեր, կարմիր չոր գինի: