«Երազում եմ  իմ հեղինակած զգեստների ցուցադրությունը մեկտեղել մենահամերգիս հետ». Անահիտ ՍիմոնյանLife.panorama.am-ը գրում է․

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն այժմ աշխատում է նոր երգի վրա, որի երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը, գործիքավորմամբ զբաղվում է Նիկ Եգիբյանը, առաջիկայում սպասվում է նաև տեսահոլովակ: Life.panorama.am-ին երգչուհին տեղեկացրեց, որ ինքը զուգահեռաբար աշխատում է մեկ այլ երգի վրա. հեղինակը Իրադա Հաիթն է (Irada Hait), ով համագործակցում է ռուսական շոուբիզնեսի մի շարք աստղերի հետ:  «Ռուսերեն այս երգի պարագայում, արդեն, սպասվում են ոճային փոփոխություններ»,-նշեց Անահիտը:

Մեր այն հարցին, թե երբ պատրաստ կլինի իր և Հայկոյի այդքան սպասված դուետը, երգչուհին պատասխանեց, որ ամեն բան կախված է ամուսնուց, քանի որ վերջինս անընդմեջ զբաղված է լինում, և պատճառը դա է, որ զուգերգի թողարկումը հետաձգվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել