14 հավակնորդից 13-ը ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնի թեկնածուի հարցազրույցի փուլում ենPanorama.am-ը գրում է․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցը անց է կացվելու 2014 թվականի հոկտեմբերի 6-ից, ժամը 10.00-ից սկսած Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի շենքում՝ գրադարանի դահլիճում: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլ են անցել՝ 

1. Արմեն Շուրայի Հարությունյան (ծնված 01.03.1964թ.) - Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ,  Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտություններիդոկտոր,
2. Արայիկ Գառնիկի Ղազարյան (ծնված 25.12.1967թ.)- «Իրավունքի գերակայություն իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից,
3. Հակոբ Գեղամի Ղարախանյան (ծնված 09.12.1970թ.) – ՀՀ դատախազություն,
4. Նելիկ Նիկողոսի Հարությունյան (ծնված 25.02.1972թ.) - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ,
5. Վիգեն Վլադիմիրի Քոչարյան (ծնված 04.05.1972թ.) - ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս,
6. Լիզա Ռաֆիկի Գրիգորյան (ծնված 26.05.1973թ.) – Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
7. Վահե Միշայի Գրիգորյան (ծնված 20.04.1975թ.) – փաստաբան,
8. Դավիթ Մհերի Խաչատուրյան (ծնված 28.08.1975թ.) - մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում մասնագիտական գործունեություն,

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել