ArmnewsTV.am-ը գրում է.

24 պատգամավոր ԱԺ-ում հայտարարության է պատրաստվում: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ՎՊ բացահայտումներին է անդրադառնում: Չարաշահումները միայն հաշվետվություն էլ մնացին: Ընդունելի է, որ կիսանախագահական-կիսապառլամենտական համակարգը լավագույնը չէ, բայց մերժելի է փաստարկը, որ իրավիճակի միակ պատճառը սահմանադրությունն է: Դաշնակցական Արծվիկ Մինասյանն իշխանությանը կոչ արեց բովանդակային խնդիրների վրա կենտրոնանալ: Հանրապետական Կարեն Ավագյանը Հայաստանի արտաքին քաղաքական հաջողություններից է սկսում: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մինչեւ Վատիկան, ՄԱԿ-ի ամբիոնից մինչեւ աշխարհի առաջատար մամուլ, պաշտոնական Երեւանը միայն մեկ ամսում այնքան հստակ ու հաստատակամ հանդես եկավ, որ հարեւան երկրի բռնապետին մնացել է միայն Սերժ Սարգսյանի ելույթները վերահնչեցնել: Թվում է` քաղաքական օրակարգն այս խնդիրներով պետք է լցվեր, բայց պատգամավորի խոսքով` առավոտից մայրամուտ քաղաքական որոշ ուժեր դեռ չգրված հայեցակարգի մասին են խոսում: Ժառանգության պատգամավոր Թեւան Պողոսյանի ելույթի թեման` Շրջանառության հարկն է: Մտահոգությունը Գերմանիայից ուղարկված ապրանք վաճառող քույրերի օրինակով է հայտնում: ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանին շահարկումներն ստիպեցին փոխել ելույթը: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ՍԴ որոշումը մեջբերեց ու քաղաքական մեծամասնությանը հիշեցրեց` ընդդիմության նախաձեռնած արտահերթերին պարտավոր է մասնակցել: ԱԺ փոխնախագահ Շարմազանովի պատասխանը չուշացավ: Պատգամավորի ելույթները, ընդհանրապես, Շարմազանովին «Միմինո» ֆիլմն են հիշեցրել: Ապրիլին հենց ընդդիմությունը բոյկոտեց մեծամասնության նախաձեռնած արտահերթը, հայտարարելով, թե քաղաքական դիրքորոշում են հայտնում: ԱԺ փոխնախագահը գործընկերների հայտարարություններում նախընտրական բառապաշար է տեսնում ու հորդորում` նորմալ աշխատել, քամի չանել:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել