Արաս Օզբիլիսը սկսել է վերականգնման գործընթացըOrer.am-ը գրում է․

Ինչպես տեղեկացնում է «Սպարտակի» պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը արդեն վերադարձել է Մոսկվա և սկսել մարզվել Տարասովկայում:

Երեկ ֆուտբոլիստի վիրահատության կարերը քանդել են, և այսօր Օզբիլիսը սկսել է վերականգնողական աշխատանքները, որը կազմված է երկու փուլից` անհատական ծրագրով մարզումներից և ֆիզոթերապևտիկ կուրսից:

Հիշեցնենք, որ Օզբիլիսը Հռոմում ծնկի վիրահատության էր ենթարկվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել