Replik.am-ը գրում է․

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական օպերացիան, որը պատրաստվում է իրականացնել ԱՄՆ, կարժենա տարեկան 2,4 մլրդ դոլարից մինչև 13-22 մլրդ դոլար: Այսպիսի եզրակացություն արված է ոչ կառավարական Ռազմավարության և բյուջետային գնահատականների վաշինգտոնյան կենտրոնի հաշվետվության մեջ:

Ընդ որում, այդ միջոցներից մինչև 6,8 մլրդ դոլարը միայն անհրաժեշտ կլինի ակտիվ օդային օպերացիայի համար, իսկ մնացած գումարը` եթե օպերացիային մասնակցեն ցամաքային ուժեր:

Նշենք նաև, որ հաշվետվության մեջ նշված է, թե առաջին դեպքում օպերացիային մասնակցելու  է մոտ 25 հազար զինվորական, իսկ երկրորդ` մոտ 5 հազար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել