Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ սեպտեմբերի 30֊ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20․20֊ի սահմաններում Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչ 21֊ամյա Հարություն Հարությունյանը Այգեվան գյուղում իր վարած Mitsubishi մակնիշի 19 ԼԼ 959 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի Արա լեռ գյուղի բնակիչ, 54-ամյա Գագիկ Գրիգորյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Արարատի բժշկական կենտրոն, որտեղ վրաերթի ենթարկվածը մահացել է։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել