Panorama.am-ը գրում է․
Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը հարցազրույց է անցկացրել Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ՝ կապված ԵԽԽՎ բյուրոյի որոշման հետ, որով նախատեսվում է զեկույց պատրաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով։ Բյուրոյի առաջարկով զեկույցը վերնագրվել է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ»։
-Տիկին Նաղդալյան, որպես ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, ինչ եք մտածում ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի պատրաստման վերաբերյալ:
-Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքականացումը միջազգային այսպիսի կառույցում, ինչպիսին Եվրոպայի խորհուրդն է, այս թեման օրակարգում պահելը բոլոր ժամանակներում եղել է Ադրբեջանի պատվիրակության նպատակը։ Տարբեր ժամանակներում տարբեր ձև են փորձել իրագործել այն։ Ժամանակին ևս գրվեց զեկույց, որը որևէ առաջընթաց չէր էլ կարող արձանագրել հենց միայն պատճառով, որ ԵԽ-ն իր ազդեցության մեխանիզմներով և մանդատով այն կազմակերպությունը չէ, որ կարող է ազդել ռեալ գործընթացի վրա։ Միջազգային հանրությունը որոշել է, որ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն այն ֆորմատն է, որը կոչված է և լիազորված է զբաղվել ԼՂ հակամարտության կարգավորմամբ։
Տարբեր ժամանակներում Ադրբեջանի գործողություններն ակտիվանում են և հիմա մենք գտնվում ենք ակտիվացման և սրացման փուլում, որը ես բացատրում եմ նրանով, որ Մինսկի խմբի ձևաչափում Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի։ 2 տարուց ավել Ադրբեջանը փորձում է ռմբակոծել Մինսկի խմբի ձևաչափը և միջազգային բոլոր ատյաններում զբաղված է վատաբանելով Մինսկի խմբի ձևաչափը։
Ադրբեջանցիների ներկա պահի ակտիվացումը բացատրվում է բացառապես նրանով, որ Մինսկի խումբը սեղանին դրել է առաջարկներ, որոնք մաքսիմալ անընդունելի են Ադրբեջանի համար։ Եթե Հայաստանի համար դրանցում կան տարբեր երանգավորումով սկզբունքներ, որոնք մի փոքր ավելի, մի փոքր քիչ մեզ համար ընդունելի են, ապա Ադրբեջանի պահվածքը ցույց է տալիս մի բան, որ Մինսկի խմբի կողմից սեղանին առկա սկզբունքները բացառապես անընդունելի են իր համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



