Tert.am-ը գրում է․
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշների՝ 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնաճ:
Պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.9%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.1% նվազում: Հունվար-սեպտեմբերին սպառողական շուկայում արձանագրվել է գների միջին ամսական 0.1% նվազում:
Հանրապետության դիտարկվող 7 քաղաքներում 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.5%-ով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևան և Գյումրի քաղաքներում:
Պարենային ապրանքների գնաճը հիմնականում պայմանավորված է հրուշակեղենի՝ 0.9%, կենդանական և բուսական յուղերի՝ 1.0%, ձկնամթերքի՝ 1.3%, բանջարեղենի և կարտոֆիլի՝ 5.9%, ձվի՝ 9.4% գնաճով:
Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. սեպտեմբերին 2013թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 10.8%-ով, իսկ 2014թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 9.4% գնաճ: Մայրաքաղաքում ձվի գնի մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 9.4%-ով:
Աճել են նաև սնկի՝ 6.3%, լոլիկի` 12.8%, կաղամբի՝ 17.4%, սմբուկի՝ 17.8%, կանաչ պղպեղի` 19.4%, սխտորի՝ 19.9%, ծաղկակաղամբի՝ 26.1%, վարունգի 27.8% գները: 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է խառը կանաչեղենի՝ 3.5%, կանաչ սոխի՝ 4.5%, կարտոֆիլի` 5.5%, կանաչ լոբու 5.8% գնաճ: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է գազարի` 22.0%, ճակնդեղի`16.4%, գլուխ սոխի 7.4% գնանկում:
2014թ. սեպտեմբերին 2013թ. սեպտեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 7.0%, իսկ 2014թ. օգոստոսի համեմատ՝ 1.3% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է «Իշխան» ձկնատեսակի 2.5% գնաճով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ