Pastinfo.am-ը գրում է․
Երևանում այսօր կեսօրին հնչած կրակոցներից տուժածը, ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին «Էրեբունի» ԲԿ-ից,1993թ-ին ծնված Լևոն Արամի Հարությանյանն է: Մեր ունեցած տեղեկություններով նա «Շարլոտ» գիշերային ակումբի սեփականատիրոջ որդին է:
Բարեբախտաբար, երիտասարդի վնասվածքը լուրջ չի եղել, և առաջին բուժօգնություն ստանալուց հետո նա գնացել է տուն: Հիվանդանոցի ընդունարանից «Փաստինֆո»-ին հայտնեցին նաև, որ վնասվաքը եղել է ձախ ոտնաթաթի շրջանում:
Ի դեպ, մեր տեղեկություններով, երիտասարդն ինքն է եղել իր Range Rover մակնիշի ավտոմեքենայի ղեկին: Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են հրազենի կրակոցի հետքեր:
Ինչպես արդեն հայտնել ենք, նրա վրա կրակել են Երևանի Սարալանջ փողոցով երթևեկելիս: Դեպքի վայրում իրավապահների կողմից հայտնաբերվել է1 գնդակ և 5 պարկուճ, ևս 1-ն էլ նախաքննական մարմնին է ներկայացրել վիրավորվածի հայրը` գտնելով այն որդու շորերի միջից:
ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի վայրի զննության աշխատանքները այս պահին էլ դեռ չեն ավարտվել: Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են փորձաքննություններ:



