1in.am-ը գրում է․
Ամերիկացի ու նորվեգացի հոգեբանները պարզել են, որ ալկոհոլ օգտագործելու դեպքում տղամարդիկ դառնում են ավելի ընկալունակ սոցիալական խթանների նկատմամբ ու ավելի շատ են արձագանքում այլոց կարծիքին, քան կանայք: Հեղինակներն իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Clinical Psychological Science ամսագրում:
Գիտնականներին հետաքրքրել է խթանիչ գործոնների ազդեցությամբ մարդկանց միջև սոցիալական փոխազդեցությունը: Այդ նպատակով մասնագետները հետևել են 360 կնոջ ու 360 տղամարդու 3 հոգանոց խմբերին: Մասնակիցները եղել են 21-28 տարեկան:
Ինչպես պարզել են հետազոտողները՝ ալկոհոլը տղամարդկանց մոտ բարձրացնում է զգայունությունը էմոցիանալ վարքի նկատմամբ: Նրանց կարծիքով՝ այն բարելավում է սոցիալական փոխազդեցությունը տղամարդկանց միջև՝ նրանք սկսում են ավելի արագ արձագանքել շրջապատողներին ու նրանց էմոցիաներին: