Replik.am-ը գրում է․

Ինչպես տեղեկանում ենք արտասահմանյան ԶԼՄ-ներից, գիտնականները կատարել են ուսումնասիրություններ և պարզել, որ այն կանայք, ում արյան մեջ սթրեսի հորմոնի մակարդակը բարձր է, տղամարդկանց համար նվազ գրավիչ դեմք ունեն: Նշվում է, որ արական սեռին առավել գրավում են հանգիստ վիճակում գտնվող կանայք:

Մարդիկ, ովքեր մշտապես գտնվում են սթրեսային վիճակում, չեն կարող հպարտանալ նաև իրենց առողջությամբ: Գիտնականները փորձել են պարզել, թե որքանով է ազդում սթրեսային վիճակը և ցածր իմունիտետը կնոջ գրավչության վրա:

Դա իրականացնելու համար՝ գիտնականներն առաջարկել են 18 տղամարդկանց լուսանկարներով գնահատել կանանց գրավչությունը:

Ամենից շատ կամավորներին դուր են եկել այն կանայք, որոնց արյան մեջ քիչ է սթրեսի հորմոնը: Իսկ իմունիտետը ոչ մի նշանակություն չունի կնոջ գրավչությունը գնահատելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել