Tert.am-ը գրում է․
Եթե Հայաստանի ձեռնարկությունները արդյունավետ լինեին և կարողանային լավ բիզնես զարգացնել, այդ 3,5 տոկոսն իրենց համար չնչին գումար էր, որովհետև մինչև 40-150 հազար դոլար շրջանառությունը հարկվում է 3,5 տոկոս, որը տարվա կտրվածքով կազմում է մոտ 5000 դոլար: Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների շուրջ առաջացած դժգոհություններին, այսպիսի տեսակետ հայտնեց «Հայաստանի գործատուների միության» նախագահ Գագիկ Մակարյանը:
«Բայց քանի որ Հայաստանի կառավարությունը «Եվրոբանկի» հետ համատեղ մեկուկես տարի առաջ վերլուծություններ իրականացրեց, և տեսնելով, որ գնորդների ֆիզիկական քանակը պակասել է, գնողունակությունն ընկել է աղքատության պատճառով և առևտրի ոլորտում այդ հազարավոր ընկերությունները չեն կարողանում շահութաբերություն ապահովել, որոշեց 3,5 տոկոսն իջեցնել 1 տոկոսի»,- ասաց Գագիկ Մակարյանը՝ նշելով, թե մի քանի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան, որից սկսեցին վախենալ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները:
«Առաջինն այն է, որ նրանք ունեն գրագիտության խնդիր: Ես իրենց հետ հանդիպել եմ և իրենք շատ անկեղծ ընդունեցին իմ դիտողությունը, որ իրենք գրագիտության խնդիր ունեն: Այսինքն՝ իրենք պետք է այդ կտրոնները հավաքեն, թղթերը ստանան, հասկանան դրանց քանակները, կարողանան ինչ-որ փաթեթ սարքել, որպեսզի հարկային մարմիններին ցույց տան, սա իրենց մոտ լուրջ անհանգստություն է առաջացնում, և իրենք պետք է հաշվապահի կարիք ունենան, որը լրացուցիչ ծախս է»,- մատնանշեց Մակարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



