Կրակոցներ Երևանում. կա վիրավորSlaq.am-ը գրում է․

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Այգեստան 167 տան մոտ, դեպի Սարալանջ տանող նոր ճանապարհին, հնչել են կրակոցներ: Դեպքի վայրում հայտնաբերվել է Range Rover մակնիշի 10 NՏ 100 համարանիշի ավտոմեքենան, որի վրա կան մի քանի կրակոցների հետքեր և ըստ նախնական տեղեկությունների` հանցագործությունը կատարած անձինք վրացական համարանիշներով ավտոմեքենայի միջից կրակել են նշված ավտոմեքենայի վրա, որի մեջ գտնվողը ոտքին ստացել է վնասվածք, ինչից հետո դիմել են փախուստի:
ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են: Դեպքի վայրի զննությամբ պարկուճներ են հայտնաբերվել: Այս պահին ոստիկանության օպերատիվ խումբը գտնվում է դեպքի վայրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել