Շարմազանովը շնորհավորել է հայազգի կնոջը՝ Շվեդիայի Ռիկսդագի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբSlaq.am-ը գրում է․

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է հայազգիԻսաբել Դինգիզյանին`Շվեդիայի Ռիկսդագիփոխնախագահիպաշտոնում ընտրվելուկապակցությամբ

 

 

«Հարգելի տիկին Դինգիզյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Գործընկերների կողմից ցուցաբերված վստահությունը լավագույն գնահատականն է տարիների Ձեր բեղուն գործունեության եւ շվեդական հասարակության առջեւ ծառացած մի շարք խնդիրներում Ձեր ցուցաբերած աներկբա կեցվածքի: Այն նաեւ հանդիսանում է շվեդական քաղաքականության մեջ կնոջ դերի իրական արժեւորման արդյունք, որը ինչպես միանշանակորեն դրական ազդեցություն է ունեցել երկրի քաղաքական ու տնտեսական առաջընթացի եւ ժողովրդավարական զարգացման վրա, այնպես էլ օրինակ է հանդիսացել աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում նաեւ մեր երկրի համար:

Հայաստանում բարձր են գնահատում Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման գործում Ձեր ունեցած առանցքային դերակատարումը, ինչպես նաեւ Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ստեղծման ողղությամբ ցուցաբերված աջակցությունը:

Վստահ եմ, որ Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում Ձեր գործունեությունը վճռական նշանակություն կունենա նաեւ հայ-շվեդական բարեկամական հարաբերությունների խորացման գործում, մասնավորապես միջխորհրդարանական փոխգործակցության ասպարեզում, ինչը հանդիսանում է նաեւ Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարության անկեղծ ցանկությունը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ամենայն հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելության մեջ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել