Panorama.am-ը գրում է․
Ստրասբուրգում այսօր շարունակվող ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում քննարկվել են Եվրոպայում ռասիզմն ու անհանդուրժողականությունը կանխելու ռազմավարություն մշակելու հարցերը։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական անդամ Նաիրա Կարապետյանը ելույթ է ունեցել՝ նշելով, որ Բազմիցս ԵԽԽՎ-ում բարձրաձայնելով հանդուրժողականության մասին` Ադրբեջանը շարունակում է փառաբանել մարդասպան Ռամիլ Սաֆարովին:
Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.
«Եվրոպայի խորհրդում այսօր քննարկվում է մի շատ կարևոր և շատ վտանգավոր հարց, հարց, որ կարող է վերաճել լուրջ աղետի: Ես աջակցելով զեկույցին` հարկ եմ համարում շեշտել, որ նեոնացիզմը մեր օրերում իր մեջ ներառում է մի շարք խնդիրներ, որոնք առաջնահերթ ուշադրության են արժանի` ծայրահեղականություն, այլատյացություն, ատելության խոսք, որ հատկապես օգտագործվում է երիտասարդության շրջանում: Եվ սա ողջ հասարակության մեղքն է:
Բանաձևում Վեհաժողովը կոչ է անում իրականացնել տարբեր միջոցառումներ նվազեցնելու ատելության խոսքի և ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունները, այն նույնիսկ կոչ է անում ապահովելու համապատասխան իրավական հիմնավորումներ այն բացառելու համար: Վեհաժողովը կոչ է անում ազգային խորհրդարաններին հետևել, որպեսզի ոչ պետական ֆինանսավորում չտրամադրվի կազմակերպությունների, որոնք նպաստում են ատելության խոսքի և ատելության հողի վրա իրականացվող հանցագործություններին:
Այսուհանդերձ, այլատյացության, անհանդուրժողականության, ատելության խոսքի և էթնիկ, կրոնական փոքրամասնությունների իրավունքների ծանր վիճակը Ադրբեջանում լուրջ մտահոգության առիթ է:
Իշխանության և ԶԼՄ-ների կողմից մշտապես կիրառվող Էթնիկ տարրանջատումները և թշնամական հռետորաբանությունը Ադրբեջանում ձևավորել են անհանդուրժողականության մթնոլորտ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



