Araratnews.am-ը գրում է․

Ինչպես գիտենք, սեպտեմբերի 25-ին Armlur.am լրատվական կայքը տեղեկացրեց, որ «Ոսկու աշխարհ» (այսուհետ՝ ոսկու շուկա) սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը զայրացել է, քանի որ իրեն պատկանող շուկայում տարածքներ վարձակալած ոսկերիչների մի մասը բացակայել է աշխատանքից և մասնակցել Կառավարության շենքի դիմաց կազմակերպված առևտրականների բողոքի ակցիային: Վաղարշ Աբրահամյանը (այսուհետ Վաղարշ) կատաղած ցլի նման ջարդուփշուր է արել ոսկեղենի այն սեղանիկները, որոնց տերերը մասնակցել են բողոքի ակցիային։ Ի դեպ՝ Վաղարշի գործողությունների հետևանքնով առևտրականներից շատերը կորցրել են իրենց՝ վաճառասեղանում գտնվող ոսկյա իրերի մի մասը: Ու մինչև այսօր ոչ միայն Վաղարշը պատասխան չի տվել իր արածի համար, այլ նաև մի բան էլ պայմանագրերը խզելու վերաբերյալ փաստաթղթեր է բաժանել բողոքի ակցիայի մասնակիցներին եւ հայտարարել՝ այլեւս չի ցանկանում, որ այդ մարդիկ իր շուկայում աշխատեն:
Սեպտեմբերի 25-ին, երբ Armlur.am-ը հրապարակեց վերը նշված միջադեպը ներկայացնող տեսանյութը՝ գրեթե բոլոր կայքերը, հղում անելով սկզբնաղբյուրին, տեղադրեցին այն: Իսկ araratnews.am-ի լրագրողը այդ պահին փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ոստիկանությունից դեպքի կապակցությամբ եւ ստացավ խուսափողական պատասխան՝ իրենք տեղյակ չեն նման միջադեպի մասին:
Այսօր ևս araratnews.am-ի լրագրողը կապ հաստատեց ոստիկանության լրատվության և հասարակայնության բաժնի աշխատակցի հետ՝ պարզելու, թե այս օրերի ընթացքում արդյոք ոտիկանությունը զբաղվե՞լ է սեպտեմբերի 25-ին ոսկու շուկայում կատարված միջադեպով, որտեղից դարձյալ ինքնապատասխանիչի նման ասացին, որ որևէ հաղորդում իրենք չեն ստացել, ըստ այդմ էլ չեն զբաղվում դրանով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



