Հունաստանի նախագահը գոհ է հայ-հունական հարաբերությունների մակարդակիցPanorama.am-ը գրում է․

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միակարծիք ենք, որ Հայաստանի և Հունաստանի պետական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել համագործակցության բարձր մակարդակով: Եվ մեծ գոհունակությամբ հաստատեցինք, որ երկկողմ համագործակցությունը կարող է ընդլայնվել»,- ՀՀ նախագահի նստավայրում ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարեց Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը:

Հունաստանի նախագահը գոհունակությամբ ընդգծեց, որ հայկական մի շարք բուհերում դասավանդվում է հուներենը, իսկ որոշ հայ ուսանողներ կրթաթոշակների շնորհիվ ուսանում են հունական բուհերում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, նախագահ Պապուլիասը նշեց, որ Սերժ Սարգսյանն իրեն ներկայացրել է դրա մանրամասները. «Ես էլ պարոն Սարգսյանին տեղեկացրեցի կիպրական հարցի առնչությամբ վերջին զարգացումները: Նշեցի, որ այդ հարցը գտնվում է կրիտիկական փուլում, և որ նպատակն է գտնել գոյատևելի և գործնական, ֆունկցիոնալ լուծում, որը վերջ կտա թուրքական բռնագրավմանը: Սակայն պետք է շեշտեմ, որ թուրքական ղեկավարության վերջին հայտարարությունները բնավ հուսադրիչ չեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել