Orer.am-ը գրում է․

Վարչապետի նկատողությանն արժանացած փոխնախարարը առավել բարձր պաշտոնի է նշանակվել

ՀՀ կառավարության մայիսի 21-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատողություն էր արել տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին: Վարչապետը հորդորել էր, որպեսզի նախարարության պաշտոնյաներն իրենց գործը նորմալ կատարեն:

Եվ ահա, նույն վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Առաքելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից։

Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի կողմից խստագույն քննադատության և նկատողության արժանացած պաշտոնյան միջադեպից ընդամենը մեկ ամիս ութ օր անց արձանագրեց պաշտոնեական առաջխաղացում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել