«Արեւելյան գործընկերության» երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է չորրորդ տեղը ԶԼՄ-ների ազատության ցուցանիշով` Վրաստանից, Մոլդովայից ու Ուկրաինայից հետո:

«Արեւելյան գործընկերության» ԶԼՄ-ների ազատության ինդեքսը կազմվում է յուրաքանչյուր եռամսյակ Ինտերնյուս-Ուկրաինա միջազգային հասարակական կազմակերպության եւ «Արեւելյան գործընկերության» մյուս 5 մասնակից երկրների ոչ կառավարական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվող նախագծի շրջանակներում:

Ինձանից:
Այսպիսի անկապություն շատ վաղուց չեմ տեսել: Վրաստանի մասով բան չունեմ ասելու, բայց որ Մոլդովան ու Ուկրաինան մեզանից առաջ են, այ սա բոց ա:

Մոլդովայում մամուլի վիճակը հետևյալն է, կամ պետական են, կամ օլիգարխներինն են, ավելի ճիշտ մեկ օլիգարխի Պլախոտնյւկինն են: Ռւոսալեզու լրատվամիջոցներն էլ, որոնք եվրաինտեգրամնն են դեմ են, դանդաղ օդերը փակում են: Օդից չեմ խոսում , լավ ծանոթա իրենց դաշտին երբ որ իրենց օմբուդսմենով էինք զբաղված:

Դե Ուկրաինան: Ուկրաինան Հայաստանից առաջ դնել, այսիսի բան միայն Հոկտեմբերյանի չոլերում ապրողը կարար աներ: Մի երկիր, որը փաստացի պատերազմի մեջ ա գտնում, որտեղ բոլոր հեռուստալիքները նույն բանն են ասում, որտեղ կարող են գնալ ու լրատվամիջոցի խմբագրությունը ջարդուփշուր անել,ցենզուռայի աստիճանին նույնիսկ Կիմ Չեն Ընը կնախանձեր ու վդռուգ....

Կարճ ասած, էլի գռանտ ա մսխվել: Ափաշքյարա: Երկրներն էլ շարել են ըստ այն տրամաբանության թե որ աստիճանի են եվրաինտեգրվել: Ու առանց խորանալու կամ հաշվարկելու մամուլի ազատության ինդեքսը:

Բա "էքսպերտներին" սազում ա, մի հատ էլ նստեն ու գործ անեն 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել