Newmag.am-ը գրում է․

Զեյն ֆոնդան իր անձնական պատմությունը հայտնել է Բռնության ենթարկվածների բուժման կենտրոնի 40-րդ տարեդարձի արարողության ժամանակ: Կենտրոնն ապահովում է անվճար համալիր բուժում սեռական ոտնձգությունների ենթարկվածներին: Դերասանուհին հիմնադրամի ամենամյա ճաշկերույթի կազմակերպիչն էր, որն ընթանում էր միլիարդատեր Ռոն Բուրկլիի Բևերլի Հիլսի կալվածքում: Դերասանուհին հայտնել է, որ հիշողություններ գրելու ժամանակ նա վերանայել է մոր բժշկական գրառումները և հայտնաբերել, որ 8 տարեկանում մայրը ենթարկվել է սեռական բռնության: Ֆրանսիս ֆորդ Սեյմուրն ինքնասպանություն է գործել, երբ Ջեյնը 12 տարեկան էր: Ֆոնդան բռնաբարությունը բնորոշել է որպես համաճարակ ու խոստացել է. “Մինչև կյանքիս վերջ աջակցելու եմ Բռնության ենթարկվածների կենտրոնին”:

2

Ճաշկերույթի ժամանակ, որին հրավիրված էին հոլիվուդյան աստղեր Վիոլա Դեվիսը, Էմմի Ռոզումը և Սեմ Ուոթերսոնը, խոսեցին նաև Դեվիս Շվիմերը և Էրիկ ՄքՔորմաքը: Գեյլ Աբարբանելը` կենտրոնի հիմնադիրն ու հիմնադրամի նախագահը, ներկայացրեց բռնաբարությունից մի քանի տուժածների, այդ թվում 2012 թվականին Օհայոյի Սթյուբենվիլ ավագ դպրոցի տուժածի մորը: Կինը խոսեց իր դստեր խիզախության մասին, ով դիմակայում էր իր վրա հարձակվողների մեղադրանքներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել