Մարզահամերգային համալիրի բոլոր միջնորդությունները մերժվում են դատարանի կողմիցYerkir.am-ը գրում է․

Հայտնի է, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը (ՄՀՀ) կառավարության որոշմամբ հանձնվել է պաշտպանության նախարարությանը: Այնինչ` դա չպետք է արվեր, քանի որ վարչական դատարանում արգելադրված գույքն աճուրդի հանելու վերաբերյալ որոշումն առ ոչինչ ճանաչելու մասին հայցապահանջ կա: Գործով պատասխանող է ԴԱՀԿ ծառայությունը:   Yerkir.am-ի հետ զրույցում ՄՀՀ շահերը ներկայացնող փաստաբան Արմինե Հակոբյանը հայտնեց, որ վարչական դատարան դիմել են մայիսի 26-ին, սակայն առաջին դատական նիստը նշանակվել է երեկ` սեպտեմբերի 29-ին: Եվ հենց  խելամիտ ժամկետներում քննություն չիրականացնելու հիմքով փաստաբանը դատարանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել:   Երեկվա նիստում, Ա. Հակոբյանի խոսքով, դատարանը մերժել է միջնորդությունը, սակայն մինչ այդ որոշումն ընդունելը չի հարցրել կողմերի կարծիքը: Եվ հենց այս հիմքով փաստաբանը երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունն է արել դատարանին: Դատարանը, դատավոր Միքայել Մելքումյանի նախագահությամբ, առանց քննության է թողել երկրորդ միջնորդությունը` պատճառաբանելով, թե դրա և նախորդի հիմքերը նույնն են:   Նշենք նաև, որ  վերոհիշյալ գործով ՄՀՀ ներկայացուցչի`  հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը նույնպես մերժվել է: Այս գործով հաջորդ դատական նիստ չի նշանակվել, որպես պատճառ նշվում է դատարանի ծանրաբեռնվածությունը: Հայտնել են, թե կողմերին գրավոր կծանուցեն նիստի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել