Galatv.am-ը գրում է․
Այս պահին Գյումրու կենտրոնական շուկային հարակից տարածքում բողոքի ցույց են իրականացնում քաղաքի հագուստ եւ կոշկեղեն վաճառող փոքր ու միջին ձեռնարկատերերը:
Նրանք վաղ առավոտից փակել են իրենց տաղավարները եւ փակել են շուկային հարակից բոլոր ճանապարհները՝ արգելափակելով Գյումրու կենտրոնում մեքենաների երթեւեկը:
Ցուցարար առեւտրականների բողոքը վաղվանից ուժի մեջ մտնող Շրջանառության օրենքի նոր փոփոխությունների դեմ է, որը, ըստ նրանց, լուրջ հարված է փոքր ու միջին տնտեսվարողին:
Այսօրվա ակցիայի մասնակիցների պահանջն է, որ ՀՀ կառավարության ղեկավարը՝ Հովիկ Աբրահամյանը, Երեւանից հասնի Գյումրի եւ հանդիպի իրենց հետ:
«Մենք պահանջում ենք, որ Հովիկ Աբրահամյանը գա Գյումրի, ինքը մեզ ոսկի սարեր էր խոստանում, թող գա որ բանալիները հանձնենք, մենք թոմարի գնում ենք»,-նշում էին առեւտրականները:
Առեւտրականների խոսքերով՝ եթե հենց այսօր մայրաքաղաքից Գյումրի չժամանեն կառավարության անդամները, ապա իրենք կմիանան մայրաքաղաքում ԱԺ շենքի դիմաց բողոքող գործընկեր առեւտրականներին:
«Էսօր ի՞նչ է մեր ստացած եկամուտը, հազիվ կարողանում ենք մեր անչափահասների համար օրվա հացի փող վաստակել, մինչեւ վերջին լուման ուզում են քամել ժողովրդին: Մի քանի հոգի ենք մնացել Գյումրիում: Սերժի ու Հովիկի ցանկությունն է, որ էդ մի քանի հոգի՞ն էլ արտագաղթեն , դա շուտով կլինի»,- հայտարարում են ցուցարարները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



