Tert.am-ը գրում է․

Երևանի մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը գտնում է, որ մինչև նոր ընտրությունները՝ լինի դա արտահերթ, թե՝ հերթական, եռյակը կփորձի հնարավորինս համախմբվածության տեսքը պահպանել։

«Հայաստանի նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ ընդդիմությունը հաջողության է հասնում, երբ ժողովրդին ցույց է տալիս որոշակի միավորվածության, համախմբվածության պատկեր։ Եթե ընդամենը մեկ քաղաքական ուժ է ժողովրդին փորձում ոգևորել, դա չի ստացվում, իսկ որոշակի համախմբվածության դեպքում՝ շանսերը ժողովրդին ոգևորելու ավելի շատ են։ Այնպես որ, մինչև ընտրություններ այս կամ այն ձևաչափով այդ ընդդիմադիր կոալիցիան կպահպանվի։ Սակայն այդ կուսակցությունները, որոնք ունեն բացարձակապես տարբեր կենսագրություն, հոգեբանություն, նպատակներ, ծրագրեր ընտրություններից հետո կզատվեն, կոալիցիան, դժվար թե, պահպանվի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

Հարցին, թե ում օգտին պետք է ծառայի այդ ակտիվությունը, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Այն քաղաքական ուժի օգտին, որն առաջատարն է և ամենամեծ ռեսուրսն ունի, և դա ԲՀԿ-ն է։ Այսինքն՝ եթե այս կոալիցիան հաջողության հասնի ՝ պրակտիկ քաղաքականության մեջ, դրա պտուղները հիմնականում կքաղի ԲՀԿ-ն»։

Նա նկատեց, որ մեր հասարակությունը, քաղաքացիները գտնվում են ատապիայի մեջ։ «Ցավոք, երևի նույնիսկ բնակչության մեծամասնությունն իր խնդիրների լուծումը չի տեսնում երկրում ներքին զարգացումների շնորհիվ և փորձում է դրանց լուծումը տեսնել արտագաղթի մեջ՝ դրսում աշխատանք փնտրելու մեջ»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել