Lragir.am-ը գրում է․

Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելը ներկա իրավիճակի հրամայականն է, հետևաբար ոչ մի բան չկա զարմանալու, հուզվելու, պատեպատ ընկնելու: Այս կարծիքին է «Արաբո» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը:

Դիտարկմանը, թե կարծիք կա, որ նրա նշանակումը վիրավորում է ազատամարտիկներին, բոլորիս ամոթն է, քանի որ իր տան մոտ գնդակահարել են բանակի գնդապետ Ավետիք Բուդաղյանին, Մանվել Եղիազարյանը ասել է. «Սա ներկա իրավիճակի հրամայականն է: Գրեթե բոլոր պաշտոնյաներն ու պատգամավորները թաթախված են կեղտի մեջ, մարդասպանության մեջ, ինչի՞ վրա եք զարմացել: Սուրիկ Խաչատրյանն իր բացասական ու դրական կողմերով համապատասխանում է տվյալ իրավիճակի պաշտոնյայի  կերպարին: Սա նշանակում է, որ իշխանությունները շարունակում են իրենց բռնած գործը և շարունակաբար ուզում են այդ ուղղությամբ տանել պետությունը, իսկ թե վերջում ինչ կլինի, հերն էլ անիծած»:

Նրա խոսքով՝ այս իրականության համար համապատասխան պաշտոնյան Սուրիկ Խաչատրյանն էր, նա հո զոռով չի՞ եկել մարզպետ դարձել, նրան նշանակել են չէ՞: Այսինքն այսօր իշխանություններին հենց այդպիսի պաշտոնյաներ են պետք:

Հարցին, թե այնպիսի պաշտոնյա, որը ընտրությունների ժամանակ ապահովում է անհրաժեշտ ձայներ, որ մարզը պահում է վախի մե՞ջ, ազատամարտիկն արձագանքել է. «Այնպիսի պաշտոնյա, որը նպաստում է ներկա իշխանության, նրա գահի պահպանմանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել