Life.panorama.am-ը գրում է․

Օրվա բաղադրատոմս. Սնկի լցոնով վարդակներ (վիդեո)

ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քարից փափուկ» հաղորդաշարի շրջանակներում այսօր պատրաստում ենք սնկի լցոնով վարդակներ:

 
Ձեթը լցնում ենք թավայի մեջ: Սոխը մանր կտրատում ենք: Լցնում ենք թավայի մեջ: Մինչ սոխը կտապակվի, կտրատել սունկը: Լցնել սոխի վրա: Միասին տապակել: Համեմել կարմիր և սև պղպեղներով: Քերիչով անցկացնել դեղին պանիրը: Առանձնացնել ձվի դեղնուցը սպիտակուցից: Օգտագործելու ենք դեղնուցը: 
 
Դեղնուցներն ավելացնել պանիրին: Մի փոքր աղ և պղպեղ: Հետո կտրատել կարտոֆիլները շատ բարակ: Վերցնել երկաթե կաղապարը, յուղել, շարել կարտոֆիլները ծաղկի նման: Համեմել: Լցնում ենք ձվի և պանրի խառնուրդը: Նախապես ջեռոցը տաքացնել 180 աստիճան: Դնել ջեռոցը մոտ 15 րոպե: Հանել ջեռոցից լցոնելու համար: Լցոնել սնկի տապակայով: Դնել հետ ջեռոց: Թողնել ևս 15 րոպե: Մանրացնել կանաչին: Ջեռոցից հանել կարտոֆիլները, դնել մատուցվող ամանի մեջ: Ավելացնել կանաչին ու մատուցել:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել