Life.panorama.am-ը գրում է․

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու Ս. Ռախմանինովի «Ալեկո» օպերան՝ 1 գործողությամբ:
Սկիզբը` 19:00:
«Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում տեղի կունենա ռեժիսոր Հայկ Օրդյանի «Գաղափարի ուժը» փաստագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմում ռեժիսորը ներկայացնում է «Գևորգյան մարատարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի գործունեությունը, որը առանձնանում է իր գաղափարային ուղղվածությամբ: Ֆիլմը բարձրաձայնում է ազգային արժեքների քարոզչության, Հայաստանում ապրելու, արարելու և ի նպաստ պետականության գործելու կարևորությունը: «Գաղափարի ուժը» ֆիլմում ներկայացված են Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի, գենարալ-մայոր Ֆելիքս Գզողյանի, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, մտավորականների, երիտասարդների դիտարկումները ազգային գաղափարների շուրջ:
Սկիզբը՝ 19:00-ին:
Դալան պատկերասրահում բացվելու է «Մնացած գնացածները կամ արտագաղթի դեմքը» ֆոտո ցուցահանդես: Լուսանկարիչներ` Արամ Կիրակոսյան, Իննա Մխիթարյան, Արթուր Գևորգյան:
Սկիզբը՝ 19:30-ին:
Գաֆէսճեան քանդակների պարտեզում կանցկացնի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը, որին կմասնակցեն «Մարաթուկ», «Սասուն», «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Վան», «Մշո հավքեր», «Տարոնցիներ» ավանդական երգի-պարի, «Հայ երգասաններ» ազգային երգի և այլ համույթներ: Կներկայացվեն Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը, ծիսական թատերականացված դրվագներ: Նախատեսվում է նաև «Մրրո հայ ազգային երգարվեստի կենտրոն» հասարակական կազմակերպության ստեղծած հայ երգի ու պարի երախտավորներ Հայրիկ Մուրադյանի, Ստեփան Պողոսյանի, Շատեր Սահակյանի և ազգային երաժշտության մյուս երախտավորների գործունեությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություններ:
Սկիզբը՝ 19:00-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/09/30/culture-events/228691
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



