«ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այդպես էլ չերևաց ոչ իշխանական եռյակի՝ կիրակի օրը Սյունիքի մարզում անցկացրած հարահավաքներին՝ Սիսիանում ու Կապանում:

Մինչ այդ էլ Մանուկյանը չէր մասնակցել Հրազդանում Եռյակի հանրահավաքին:

Առաջին և առայժմ վերջին անգամ Մանուկյանը Եռյակի հանրահավաքին մասնակցել է Աբովյանում, որտեղ հնչեց նրա հայտնի ելույթը, և որից հետո էլ հետագա հանրահավաքներին նա, փաստորեն, այլևս չմասնակցեց:

Մանուկյանի  հայտարարությունն անհետևանք չմնաց, սկսած ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանից, վերջացրած ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանով և մի շարք ՀՀԿ-ականներով՝ հրապարակայնորեն քննադատեցին Մանուկյանին այդպիսի ոճով ելույթ ունենալու համար»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել