Life.panorama.am-ը գրում է.

Աուտիզմով տառապող հնգամյա երեխան նոր է սկսում խոսել, սակայն նրա մոտ հայտնաբերվել է նկարելու հազվագյուտ տաղանդ: Դետալների վրա կենտրոնանալու հատկությունը օգնում է նրան ստանալ չափազանց գեղեցիկ նկարներ:

Մեծ Բրիտանիայում բնակվող հնգամյա Այրիս Գրեյսը տառապում է աուտիզմով, սակայն նկարելու նրա հազվագյուտ տաղանդը որոշ չափով լրացնում է այդ բացը:
Նրա մայրը պատմում է, որ երեխան ունի իր տարիքի համեմատ բավականին երկար ժամանակով կենտրոնանալու հատկություն: Նա կարողանում է առանց ընդմիջման նկարել մի ամբողջ երկու ժամ: Նա ստեղծում է նկարներ, որոնք ամենևին չեն համապատասխանում իր տարիքին: Նա կարողանում է ճիշտ ընտրել գույները, իրար խառնել երանգները: Նրա երկրպագուները նկարների մեջ որսում են գեղանկարիչ Մոնեի ոճը:Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/09/29/autism/228542
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել