Replik.am-ը գրում է․
Ամերիկացի զինվորականների ավելի քան 70 տոկոսը դեմ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ցամաքային ուժեր օգտագործելուն: Այս մասին հայտնում է Time պորտալը:
ԱՄՆ քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ ամերիկացիների 72 տոկոսը կարծում են, որ ԱՄՆ-ը վաղ թե ուշ ստիպված կլինի Իրաքում և Սիրիայում ցամաքային ուժեր օգտագործել «Իսլամական պետության» դեմ:
Military Times-ի հարցումը նաև ցույց է տվել, որ ամերիկացի զինվորականների ավելի քան 70 տոկոսը դեմ են ահաբեկիչների դեմ ցամաքային օպերացիային: Միևնույն ժամանակ շատերը կասկածում են, որ ԱՄՆ-ը ինչ-որ հաջողության է հասել Իրաքում ծավալած ռազմական գործողություններում:
Միացյալ Նահանգների Զինված ուժերի ներկայացուցիչների 60 տոկոսը կարծում են, որ Իրաքում ամերիկացիները հաջողության չեն հասել, իսկ հակառակ տեսակետն ունի ամերիկացիների ընդամենը 30 տոկոսը: