ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին միշտ հարգել եմ՝ իր քաղաքակիրթ պահվածքի ու արժեհամակարգի համար:
Նրա հետ միշտ հաճելի է զրուցելը, որովհետև յուրաքանչյուր զրույցից անպայման ինչ-որ բան քաղում ես, սովորում:
Արսենյանի մոտ, սակայն, ամենաշատ դուրս գալիս է այն հանգամանքը, որ նա զերծ է պոպուլիզմից՝ շահեկանորեն տարբերվելով քաղաքական մյուս գործիչներից: Նաև մարդը չի սեթևեթում, երբ իր անունը կապում են տնտեսական գործունեության, բիզնեսի հետ:
Ինչ-որ տեղ ուրախ եմ, որ նրա անունը չեմ հանդիպում իշխանության ու Եռյակի հակադրության համատեքստում, որովհետև այդ հակադրությունը, մեծ իմաստով, ռացիոնալ չեմ համարում ու դրանից ներհամակարգային գզվռտոցի տպավորություն եմ ստանում:
Այսօր պարոն Արսենյանն անդրադարձել է արտահերթ ընտրությունների հնարվորության մասին հարցին՝ մասնավորապես ասելով. ՙՙԱրտահերթ ընտրությունները ֆորսմաժորային վիճակ է երկրում, իսկ Հայաստանի համար ֆորսմաժորային վիճակներն իսկապես վտանգավոր են, որովհետև Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական, տարածաշրջանային մի իրավիճակում, որ իրեն ֆորսմաժորային վիճակներ պետք չեն, ու այդ ֆորսմաժորային իրավիճակների հետագա կառավարումը կարող է դառնալ անհնար և դուրս գա բոլոր պատկերացված վիճակներից: Արսենյանը գտնում է, որ ընտրությունները պետք է լինեն իրենց ժամանակին և դա իրականացնեն իշխանությունները, բայց չի բացառում ֆորսմաժորային իրավիճակները, այնպես որ իմ ցանկություններն ու իրականութունը կարող է չհամընկնեն՚՚:
Դարձյալ պատասխանի մեջ որևէ պոպուլիզմ չկա՝ անկախ այն հանգամանքից, որ այս դիրքորոշումը կարող է դուր չգալ թե իշխանություններին, թե որոշ ԲՀԿ-ականների, ովքեր այս օրերին հեղափոխական ՙՙմկրտություն՚՚ են անցնում:
Կրտսեր ընկերոջ իրավունքով՝ փորձեմ ես էլ մի քանի արգումենտ բերել, թե ինչո՞ւ են դեմ արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Նախ, Հայաստանում այս պահին բացակայում են նախադրյալները՝ թե քաղաքական, թե ինստիտուցիոնալ, օրինակելի ընտրություններ անցկացնելու ու որակապես նոր իշխանություն ձևավորելու համար:
Երկրորդ, չեմ տեսնում քաղաքական այն այլընտրանքը, որը Հայաստանում նոր որակ կարող է ապահովել՝ աշախարհայացքային մտածողության ու կրեատիվ իդեաների առունով:
Ու վերջապես՝ արտահերթ ընտրությունների ժամանակ, գաղափարների ու ծրագրերի մրցակցությունը ստորադասվում է քաղաքական կոնյուկտուրային:
Ես ուզում եմ, որ առաջիկա ընտրական ցիկլին բնորոշ լինի հենց քաղաքական-ծրագրային մրցակցության բաղկացուցիչը:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել