Esem.am-ը գրում է.
Օրերս հայր դարձած դերասան Աբել Աբելյանն այսօր տոնում է ծննդյան 36 ամյակը: Տարդարձի կապակցությամբ առաջինը կնոջից շնորհավորական բարեմաղթանքներ լսած Աբելը ESem.am-ի հետ զրույցի ժամանակ շատապում էր ռեստորաններից մեկում ընտանիքի անդամների ու ընկերների հետ նշելու իր տոնը:

«Ամուսնությունից հետո ամեն տարի ծննդյան առաջին շնորհավորանքն ու նվերը կնոջիցս` Օլյայից եմ ստանում, որին հաջորդում է ընկերներիս ու հարազատներիրս զանգերն ու հաղորդագրությունները: Այս տարի էլ բացառություն չէր. կեսգիշերից մինչև 01:00-ն պատասխանեցի մտերիմներիս զանգերին ու գնացի քնելու, որ առավոտյան ի վիճակի լինեի մյուսներին էլ պատասխանել:)»,-ESem.am-ին ասաց Աբելը:
Դերասանի հավաստմամաբ` առաջին անակնկալ նվերն էլ կնոջից է ստացել: «Առաջին նվերն էլ Օլյան է նվիրել: Չեմ սիրում նվերներից խոսել, դրա համար չեմ ասի` ինչ էր պատրաստել ինձ համար:),- նշեց դերասանը` հավելելով,-երբեք նվերներին ուշադրություն չեմ դարձրել, ինձ համար կարևորը ուշադրությունն է, որ չի մոռացել ու հաճելի ինչ-որ բան է պատրաստել ինձ համար: Կարծում եմ` թանկ նվերները շատ պարտավորեցնող են»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ