Tert.am-ը գրում է․
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն անձամբ դեմ է արտահերթ ընտրություններին, քանի որ վստահ է, որ այդ դեպքում երկրում առաջ կգա ֆորսմաժորային իրավիճակ, ինչը Հայաստանի համար վտանգավոր է: Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ թեև ժողովուրդն իշխանափոխություն ցանկանում է վաղուց, բայց դա պետք է իրականացվի համապետական ընտրությունների միջոցով:-
Պարո՛ն Արսենյան, ինչպե՞ս եք գնահատում եռյակի մարզային հանդիպումները:
-Գնահատականը հետևյալն է՝ քաղաքական կառույցները իրականցնում են քաղաքական գործընթաց, որի համար ընդունված և ճանաչված գործիքներից մեկը նաև հանրահավաքներն են, երբ քաղաքական գործիչներն իրենց տեսակետները ներկայացնում են հանրությանը: Ընդունվել է այդ մոդելը, որը ներկայացնում է հանրության հետ քաղաքական միավորների կապը, այսինքն՝ դա միակողմանի չէ, երկկողմանի է, հանրությունն էլ իր մտորումներն է ասում: Դա նորմալ է քաղաքակիրթ հասարկությունների համար:
-Այսինքն՝ հիմա մի քանի մարզային հանդիպումներից հասարակության մտորումներից ի՞նչ հասկացաք, ո՞րն է նրանց ակնկալիքները:
- Հասարակության հետ շփման ժամանակ մի քանի գործոն կա, որով դու հասկանում ես, որ քո առաջ քաշած հարցադրումները հասարկության ուշադրության կենտրոնում են: Օրինակ՝ նման գործոն է քո օրակարգով հանրահավաքին մասնակիցների քանակը: Եթե մասնակիցների քանակը շատ է, դա նշանակում է՝ քո օրակարգում դրված հարցը շատ մարդու է հուզում:
-Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ լինում են հանրահավաքներ, որ ավտոբուսներով այդ մարդկանց բերում են, լինում է հանրահավաքներ, որ մարդկանց չեն թույլատրում հանրահավաքին մասնակցել:
-Ես ձեզ տեղեկացրեցի իմ տեսակետը: Եթե դուք հաշվի եք առնում, հաշվի առեք:
-Իսկ իշխանափոության ազդակներ ժողովրդից ստանո՞ւմ եք, ցանկանո՞ւմ են իշխանափոխություն:
-Ժողովուրդն իշխանափոխություն ցանկանում է վաղուց, որովհետև այն համակարգը, որի մեջ մենք գործում ենք, այն համակարգը, որ այսօր կա Հայաստանում, որևէ նորություն, թարմ շունչ, իմպուլս չի հաղորդել ոչ հասարակական, ոչ տնտեսական, ոչ քաղաքական կյանքում: Տեղի է ունենում լճացման պրոցես, որին ականատես են բոլորը և ցանկացած երկրում այդ իշխանափոխության պրոցեսը պետք է լինի պարբերաբար, այդ ժամանակ իշխանություն իրականացնողները չեն լճանում ու մեծամտանում, չեն սկսում արհամարհել այն մարդկանց, ովքեր տվել են իշխանության իրավունքն իրենց, այլ հերթականությամբ իրականցնում են իշխանություն, ընդդիմություն և բարձրանում է երկրի կառավարման մակարդակը: Դրանից միայն օգուտ է բերում երկրին:
-Իսկ ի՞նչն եք ինչո՞վ ուզում փոխարինել, եթե ցանկանում եք այդ ցիկլը նորմալ աշխատի, ի հակակշիռ գործող ուժի ի՞նչ է առաջարկում եռյակը:
-Առաջարկում է ընդամենը փոփոխություն, նոր քաղաքական վիճակ, նոր քաղաքական ղեկավարներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



