Ադրբեջանի իշխանությունները վարում են թշնամանքի և քսենոֆոբիայի քաղաքականություն. Հ. Նաղդալյանի ելույթը ԵԽԽՎ-ումSlaq.am-ը գրում է․

Ադրբեջանի իշխանությունները վարում են թշնամանքի և քսենոֆոբիայի քաղաքականություն. այս մասին հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը։

Ելույթը մեջբերում ենք ամբողջությամբ. «Հարգելի կոլեգաներ,

Տիկնայք և պարոնայք,

Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայի ժողովուրդը քվեարկեց սեփական երկրի ապագայի համար. այն բացառապես շոտլանդական ժողովրդի որոշումն էր՝ վճռել սեփական ճակատագիրը՝ կամքի ազատ արտահայտմամբ:

Ժողովրդի կամքի անվերապահ իրագործումը դարձավ ամբողջական պայման պետության գործունեության: Դա այն ժողովուրդն է, որը կրողն է ինքնիշխանության և ուժի միակ աղբյուրի: Սա դեմոկրատիայի հիմնական սկզբունքն է և ազատ, առաջադեմ, մրցունակ ու բարգավաճ երկրի հաստատումը:

Շոտլանդիայի հանրաքվեն ինքնին կարևոր ֆենոմեն է: Ժողովրդի ապագան վճռվեց կամքի ազատ արտահայտմամբ: Դեմոկրատիայի օրրան հանդիսանալով՝ Բրիտանիան՝ Եվրոպական միության անդամը, ևս մեկ անգամ բոլոր ազգերի համար դարձավ օրինակ, թե ինչպես պետք է գործի ժողովրդավարական երկիրը: Շոտլանդական հանրաքվեն մեծ կարևորություն ունի համաշխարհային ողջ հանրության համար, և հավատում եմ, արդեն օրինակ է քաղաքակիրթ աշխարհի համար:

Հարգելի կոլեգաներ,

90-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղը նույնպես փորձ արեց խաղաղ ճանապարհով՝ ժողովրդավարական հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը վճռելու։ Այն անցկացվեց միջազգային դիտորդների ներկայությամբ, համապատասխանելով միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին և համաձայն ընթացիկ օրենսդրության: Սակայն այս փորձը Ադրբեջանի կողմից արձագանքվեց ամենադաժան կերպով: Այս երկրի իշխանությունները ջարդեր իրականացրեցին ուղղված հայ բնակչության դեմ, զանգվածային տեղահանում, էթնիկ բնաջնջում, որոնք ուղեկցվում էին լայնամասշտաբ ագրեսիայով և ի վերջո՝ պատերազմով Լեռնային Ղարաբաղի դեմ:


Ներկայումս Ադրբեջանի իշխանությունները վարում են թշնամանքի և քսենոֆոբիայի քաղաքականություն: Ադրբեջանի երիտասարդ սերունդը աճում է ողջ հայության նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտում: Որևէ քայլ չի իրականացվել ՝ պատրաստելու հասարակությանը կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Երկու երկրների հասարակությունների միջև կոնտակտ հաստատելու, վստահություն կերտելու ցանկացած փորձ ադրբեջանական հասարակության մեջ հանդիպում է Ադրբեջանի իշխանությունների խիստ դիմադրությանը և դաժանորեն ճնշվում է:


Տիկնայք և պարոնայք, բացահայտ է դառնում, որ հանրաքվեները աստիճանաբար դառնում են ամենաօրինական գործիքներից մեկը՝ էթնիկ կոնֆլիկտները լուծելու համար: Պատահական չէ, որ 20 տարի անց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման կարևոր սկզբունքներից մեկը, որն առաջարկվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, ինքնորոշման իրավունքն էր՝ օրինականորեն պարտադրվող հանրային կամարտահայտությունը՝ հանրաքվեի միջոցով:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի միջազգային ճանաչումը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը և կօգնի կենտրոնացնել ջանքերը՝ զարգացնելու անհրաժեշտ մեխանիզմներ և պայմաններ՝ հասարակությունների խաղաղ գոյակցության»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել